ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ձնահյուսի տակ մնացած զինծառայողին գտնելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են
2018-12-06 12:59:40

Սիսիանում մի խումբ պայմանագրային զինծառայողներ երեկ ձնահյուսի տակ են մնացել: Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա տեղեկացրել է, որ բոլորին գտել են, միայն մեկին գտնել չի հաջողվել: Ներկայումս տարվում են որոնողական աշխատանքներ: Հովհաննիսյանը նշել է, որ գտնված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է նորմալ: