ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մայր Աթոռում հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ 1988-ի երկրաշարժի զոհերի
2018-12-06 13:21:58

Վաղը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ կկատարվի հոգեհանգստյան արարողություն 1988 թվականի երկրաշարժի զոհերի հոգիների հանգստության համար: Արարողության սկիզբը` ժամը 11-ին, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավելի քան 9 բալ հզորությամբ ավերիչ երկրաշարժ։ Այն ընդգրկեց Հանրապետությանտարածքի 1/3 մասը՝ մեկ միլիոն 130 հազար բնակչությամբ։ Երկրաշարժը պաշտոնական տվյալներով խլեց 25 հազար կյանք, հարյուր հազարավոր մարդիկ մնացին անօթևան: