ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գազի գնի հարցը՝ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի օրակարգում
2018-12-06 14:11:02

ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի օրակարգում ներառված է Հայաստանին մատակարարվող գազի գնի վերանայման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 6-ին ՀՀ կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«Տեղեկանքները, թե ինչ պիտի բանակցեն, ներկայացված են և այդ հարցը նախատեսվում է օրակարգում»,- ասաց Բաղրամյանը:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ Հայաստանում գազի ներքին գնագոյացման հարցում խնդիրներ կան, և մեխանիզմը վերանայելու անհրաժեշտություն ունի:

Դեկտեմբերի 5-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հնարավոր է՝ դեկտեմբերի 6-ին կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդինիստում ՌԴ նախագահի հետ քննարկի նաև Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու հարցը:

Տես նաև՝