ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արևմտահայերէն լուրեր, Դեկտեմբեր 6-ի եթեր
2018-12-06 14:36:09

Այսօրուան լուրերուն մէջ կը լսէք.

 - Միլանոյի մէջ կայացաւ Հայաստանի և Ատրպէյճանի Արտաքին գործոց նախարարներու հանդիպումը:

- Նիկոլ Փաշինեան մեկնած է Սանկտ Պետերսպուրկ մասնակցելու ԵԱՏՄ նիստին:

- Լոս Անճելոսի մէջ առաջին անգամ երկրաշարժի մասին պատմող ֆիլմի ցուցադրութիւնը:

0:00
0:00

Վաղը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի Սուրբ Յովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանին մէջ՝ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահութեամբ, կը կատարուի Հոգեհանգստյան արարողութիւն 1988 թուականի երկրաշարժի զոհերու հոգիներու հանգստութեան համար: Արարողութեան սկիզբը` ժամը 11-ին, կը յայտնէ Մայր Աթոռի տեղեկատուական համակարգը:

1988 թ. Դեկտեմբերի 7-ին Հայաստանի մէջ տեղի ունեցաւ աւելի քան 9 պալ ուժգնութեամբ աւերիչ երկրաշարժ։ Ընդգրկեց Հանրապետութեան տարածքի 1/3 մասը՝ մէկ միլիոն 130 հազար բնակչութեամբ։ Երկրաշարժը պաշտօնական տուեալներով խլեց 25 հազար կեանք, հարիւր հազարաւոր մարդիկ մնացին անօթևան:

Վաղը ահեղ երկրաշարժի 30-րդ տարելիցն է: