ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչու չկայացավ ռուս-ադրբեջանական ռազմական գործարքը
2018-12-06 19:23:41

Մառլենա Հովսեփյան
«Ռադիոլուր»

Երեկվանից ռուսական մամուլում շրջանառվում է ռուս-ադրբեջանական չկայացած ռազմական գործարքի մասին լուրը: Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը գրել էր,  որ Ռուսաստանը հրաժարվել է Ադրբեջանին մատակարարել «Բալ-Է» հրթիռային համալիրը, քանի որ ռուսական կողմը եկել է այն եզրահանգմանը, որ տվյալ համալիրի հրթիռի՝ նույնիսկ արտահանման համար նախատեսված տարբերակը հավանական սպառնալիք է ներկայացնում ՌԴ տարածքային ջրերում գտնվող Կասպյան նավատորմի նավերի համար:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, այսօր հայտարարել է, որ երկիրը ռուսական կողմի հետ չի բանակցել այդ հարցով:

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ մենք բանակցություններ չենք վարել «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրի գնման հարցով: Նման մտադրություններ չեն եղել»,-ասված է  ադրբեջանական կողմի տարածած հայտարարության մեջ: Բաքվից նաև մանրամասնել են, որ Կասպից ծովի ադրբեջանական հատվածի առափնյա մասի անվտանգությունն ապահովում են «տարբեր երկրների արտադրած առաջադեմ պաշտպանական համակարգերն ու հրթիռային համալիրները»:

Այս պատմության մեջ կա էական մի նրբություն: «Կոմերսանտ»-ի բարձրաստիճան զրուցակիցը  Բալ-Է» համակարգի վաճառքից հրաժարվելու Մոսկվայի քայլը պայմանավորել էր «աշխարհաքաղաքական մի նորբ իրողությամբ»: Պատճառն այն է, որ վերջին տարիներին համալիրի X-35 դասի հրթիռի ինքնանշանառման գլխիկն արդիականացվել է ոչ միայն ծովային, այլև ցամաքային թիրախների խոցման համար: «Մենք չէինք ցանկանա, որ տվյալ զինատեսակը կիրառվի ղարաբաղյան հակամարտությունում»,-մանրամասնել էր պարբերականի զրուցակիցը:

«Ռադիոլուրի» հետ զրույցում ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը այս տեսակետը միանգամայն հավանական է համարում. «Ռուսական այդ հրթիռները իսկապես Սիրիայում օգտագործվել են ցամաքային թիրախների խոցման համար: և այդ տեսանկյունից Ադրբեջանի կողմից նման հրթիռների ձեռբերումը կենթադրեր ուժերի հարաբերակցության խախտում, ուստի աշխարքաղաքական ենթատեքստն իսկապես կա»,-նշում է Ներսիսյանը:

Ռազմական փորձագետը կարծում է, որ Ադրբեջանը չի ցանկացել գնել ինքնանշանառման գլխիկի  ոչ արդիականացված տարբերակով հրթիռները, այդ պատճառով էլ գործարքը տպալվել է ընդհանրապես:

0:00
0:00