ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պաշտոնական Երեւանը հերքում է
2018-12-06 21:05:16

Պաշտոնական Երեւանը հերքում է լուրը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված է։ Այդ մասին իր ֆեյսբուքի էջում գրել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Արման Եղոյանը։

Այսօր, ավելի վաղը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովից հետո հայտարարել էր, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծվել է:

«Մենք, ըստ էության, լուծել ենք գլխավոր քարտուղարի հարցը, այնպես ինչպես Նուրսուլթան Նազարբաևն էր ասում: Մենք պայմանավորվել ենք, թե ինչպես է դա տեղի ունենալու: ՀԱՊԿ բոլոր երկրների ղեկավարները առանձին կստորագրեն այդ որոշումը»,- «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ասել է Լուկաշենկոն:

Դեկտեմբերի 5-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծվելու է կոնսեսուսով: 

«Հայաստանը ոչ մեկին խնդրանքով ու առաջարկությամբ չի դիմել, մենք ասել ենք, որ ունենք մեր թեկնածուն ՀԱՊԿ-ում, և մենք հետևողականորեն շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի հարցի շուրջ: Ես բազմիցս ասել եմ, որ գլխավոր քարտուղարի հարցը ամենակարևոր հարցը չէ, շատ ավելի լուրջ հարցեր են քննարկվում այդ համատեքստում, և ամենակարևոր հարցը ՀԱՊԿ-ի էֆեկտիվության և կազմակերպության անդամ երկրների ունեցած փոխադարձ պարտավորությունների, այդ պարտավորությունների կատարման մեխանիզմների, անդամ երկրների պարտավորությունների հարցը կազմակերպության, երկրների առաջ եղած հարցն է: Գլխավոր քարտուղարի կարգավիճակը առանցքային չէ»,-  ասել էր Նիկոլ Փաշինյանը: 

Պարզաբանում եմ պահանջելու Լուկաշենկոյից եւ Նազարբաեւից․ Փաշինյան