ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կառավարությունը արտագնա նիստ է անցկացնում Գյումրիում
2018-12-07 11:27:43

Գյումրիի քաղապետարանի նիստերի դահլիճում կառավարությունը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված արտագնա նիստ է անցկացնում։

Մինչ նիստի օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել 1988-ի դեկտեմբեի 7-ին Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակը։

Օրակարգում ընդգրկված է դեկտեմբերի 7-ը որպես «Հիշատակի և աղետներին դիմակայունության օր» հայտարարելու մասին որոշումը: Ժամը 11:30-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամները և նրանց ուղեկցող պաշտոնատար անձինք կշարժվեն դեպի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող:

Օրակարգում են նաև Աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված և 2019 թվականի ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ զեկույցները:

Տես նաև՝