ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ալիևի հետ համաձայնության չենք եկել. Փաշինյան
2018-12-07 18:39:47

Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպում չի եղել, դա եղել է ուղղակի շփում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցին:
 

Նրա խոսքով՝ Ալիևի հետ ուղղակի զրուցել են, մասնավորապես՝ գերիների փոխանակման հետ կապված:
 

«Ցավոք, համաձայնության չենք եկել, բայց քննարկումները կշարունակենք, քանի որ իրենք առաջարկում են բոլորը՝ բոլորին։ Բայց մենք այդտեղ խնդիր ունենք, Արցախի իշխանությունների հետ էլ պետք է քննարկենք», - նշել է Նիկոլ Փաշինյանը։
 

Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը «Ռադիոլուր»-ի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Փաշինյանն ու Ալիևը հիմնականում խոսվել է Հայաստանի ու Ադրբեջանի գերիների փոխանակման մասին:

«Հիմնականում քննարկվել է Հայաստանում և Ադրբեջանում կալնավորված, համապատասխանաբար՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների փոխանակման շուրջ: Նաև մտքեր են փոխանակվել ղարաբաղյան խնդրի կարգավորման պատմության վերաբերյալ: Հարցի ապագա կարգավորման բովանդակային մասի մասին որևէ քննարկում չի եղել»,- ասել է Եղոյանը: