ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սմարթի ծրագրերը՝ Լոռիում
2018-12-08 18:57:55

Նորագույն տեխնոլոգիաների կիրառումը զարգացման լայն հնարավորություն է տալիս գյուղական համայնքներում կյանքի որակի բարելավմանն ու նպաստավոր պայմաններ ստեղծում երեխաների կրթական մակարդակի բարձրացման, նրանց մասնագիտական կողմնորոշմանը: Լոռու մարզի մի քանի համայնքերի երեխաների համար դրա լավագույն հնարավորությունը տվել է Հայաստանի Մանուկներ հիմնադրամը` ստեղծելով Սմարթ կենտրոն:

0:00
0:00

Դեռևս մեկ տարի առաջ Հովհաննես Թումանյանի ծննդավայրի, լոռվա բնաշխարհի գյուղական շրջանների բնակիչները չէին կարող մտածել, որ իրենց երեխաների համար կարող էր ստեղծվել կրթական այնպիսի միջավայր, ինչպիսին է Հայաստանի Մանուկների հիմնադրամի Սմարթ կենտրոնը:

Սմարթում նորագույն տեխնոլոգիաների միջոցով երեխաները հաղորդակցվում են ոչ միայն արտաքին աշխարհի, այլև հայտնվում են տիեզերքում, տիեզերական եռաչափ պատկերներ ուրվագծում: Սմարթից օգտվելու առաջին հնարավորություններն ընձեռված էր Դսեղ և Դեբետ գյուղերի երեխաներին:

Սմարթը տարիքային սահմանափակում չի նախատեսել, սակայն գործունեության 6 ամսվա ընթացքում կրթական ծրագրերին առայժմ մասնակցում են Դեբետ, Դսեղ, Չկալով, Ձորագյուղ, Եղեգնուտ և Վահագնի գյուղերի նախադպրոցական դպրոցական տարիքի երեխաները, բարձր դասարանցիները:

Խոսքի արվեստի, ակտիվ քաղաքացիության, կինոգիտության, մեդիագրագիտության, դիզայնի երաժշտության, լեզուների խորացված դասընթացների, թատերական խմբակներում դասընթացներն իրականցվում են ստանդարտներից դուրս, կրթական նոր մոդելներով՝ հնարավորություն տալով երեխաներին մտքի ազատ արտահայտմանն ու երևակայության զարգացմանը: Նելլի Պարսամյանը դեկորատիվ արվեստի խմբավարն է: Ասում է մեծ հաճույքով է աշխատում գյուղական բնակավայրերի երեխաների հետ, որոնք առանձնանում են նաև իրենց մտածելակերպով:

Սմարթում 6 բնակավայրի նախադպրոցական տարիքի երեխաների համար գործում է մանկան զարգացման սենյակ, այնտեղ պայմաններ կան նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Մանկան զարգացման սենյակ են հաճախում 3-6 տարեկան երեխաները:

Սմարթը տեղացիների համար դարձել է թանգարան, որտեղ նույնիսկ երեկոյան ժամերին չի դադարում այցելուների հոսքը: Ծնողները գալիս են, ծանոթանում և երեխաներին ուղղորդում Սմարթ:

Վերջին 2 ամսվա ընթացքում բացի գյուղական երեխաներից Հայաստանի Մանուկներ հիմնադրամը հնարավորություն է տվել նաև Վանաձոր և Ալավերդի քաղաքների երեխաներին հաճախելու Լոռու Սմարթ կենտրոն: Երեխաների տեղափոխման հարցը լուծում է COAF-ը: