ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
81 հաղորդում, 1 քրեական գործ
2018-12-09 14:18:32

Քարոզարշավի ընթացքում ոստիկանությունը ստացել է ընտրախախտումների վերաբերյալ 81 հաղորդում` այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողժովի տեղեկատվական կենտրոնում ասել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ Աշոտ Սարգսյանը: Նրա խոսքով` ահազանգերից 26-ը առերևույթ հանցագործության հատկանիշներ են պարունակում, 55-ում տեղեկություններն են, որոնք ստուգման ենթակա են:

Հանցագործության մասին 26 հաղորդումներից 3-ը քննվում է Քննչական կոմիտեի վարույթում, 1 դեպքով հարուցվել է քրեական գործ և գործն ուղարկվել է ՀՔԾ, իսկ մնացած 22 դեպքերով ոստիկանության ստորաբաժանումներում նախապատրաստվում են նյութեր։

Ստուգման ենթակա 55 հաղորդումներից 17-ը ոստիկանությունն անհետևանք է թողել` անհիմն լինելու պատճառաբանությամբ, իսկ 38-ի տեղեկությունները դեռևս ստուգում է:

Հաղորդումների մեծ մասy, ըստ Սարգսյանի, վերաբերել է ընտրակաշառք տալ կամ խոստանալու և քարոզչական պաստառների վնասելու դեպքերին :

Հարուցված միակ քրեական գործը ևս վերաբերում է ընտարակաշառքին, որը գրանցվել է Հրազդանում: