ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱՄՆ-ի ապակայունացնող գործողությունները չպետք է անպատասխան մնան
2018-10-04 12:41:57

ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ապակայունացնող գործողությունները չպետք է անպատասխան մնան` հոկտեմբերի 4-ին հայտարարել է Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:

«Համաշխարհային իմպերիալիզմի եւ ԱՄՆ-ի ղեկավարության գործողությունները չպետք է անպատասխան մնան,- Խամենեիի խոսքը մեջբերել է Tasnim գործակալությունը:-Թշնամիները փորձում են գործել մեր դեմ, բայց մենք պետք է դիմադրենք դրան»: Նա նաեւ ընդգծել է, որ «Իրանի, աշխարհի ու տարածաշրջանի իրադրությունը մնում է բարդ, հատկապես Իսլամական Հանրապետության ժողովրդի համար»:

Երկրի հոգեւոր առաջնորդը քննադատության է ենթարկել Իրանի վրա ճնշում գործադրելու ԱՄՆ-ի քաղաքականությունը: «ԱՄՆ-ի նախագահի կարծիքով՝ հարկավոր է սպասել երկու-երեք ամիս, եւ Իրանը կտապալվի: Ես ցանկանում եմ հիշեցնել, որ ԱՄՆ-ի ղեկավարները 40 տարի առաջ ճիշտ նույն կերպ էին մտածում,- ասել է նա: -Անցել է 40 տարի, եւ մեր երկիրը ծաղկում է»:

Նա նաեւ նշել է, որ «Իրանի մեծությունն ու ուժը միայն բառեր չեն»: «Դա իրականություն է: Այսօր իրանական ազգի մեծությունն ակներեւ է, եւ աշխարհում բոլորն են դա ընդունում»,-հավելել է Խամենեին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: