ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 39,54%-ը
2018-12-09 18:43:59

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

0:00
0:00

Մինչև ժամը 17։00-ն ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 39,54 տոկոսը: Այս մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

«Ընտրելու իրավունք ունի 2,592,479 քաղաքացի, որոնցից մինչև ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է  1 միլիոն 25 հազար 2 քաղաքացի կամ ընտրողների  39,54 տոկոսը»,-ասաց նա:

Այս ընտրություններին մասնակցության ցուցանիշը 10 տոկոսով ավելի քիչ է նախորդ ընտրությունների նույն ժամի տվյալների հետ համեմատ:

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 2,587,706 քաղաքացուց մինչև ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր 1317936 քաղաքացի, կամ ընտրողների՝ 50,93 տոկոսը:
 

Այսպիսով, ընտրական տարածքում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը թիվ 1 ընտրատարածքում, որ ընդգրկում է Ավան Նոր Նորք և Զեյթուն վրաչական տարածքը, ըտրողների թիվն է 200,915 որոնցից ընտրության մասնակցել է 78, 382 -ը, այսինքն՝ 39,01 տոկոսը:

Թիվ 2-ում՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական տրաածքներում քվեարկելու իրավունք ունեցող 213,587 քաղաքացիներից մասնակցել է 83, 835-ը, ընդհանուր առմամբ՝ 39,25 տոկոսը:

Թիվ 3-ում`քվեարկելու իրավունք ունեցող 225,181 քաղաքացիներից մասնակցել է 83 661, ընդհանուր առմամբ՝ 37,15 տոկոսը:

Թիվ 4-ում քվեարկելու իրավունք ունեցող 210,229 քաղաքացիներից մասնակցել է 77 445 -ը, կամ 36,84 տոկոսը:

Թիվ 5-ում քվեարկելու իրավունք ունեցող 221, 529 քաղաքացիներից մասնակցել է 89, 198-ը, կամ 40,26 տոկոսը:

Թիվ 6-ում քվեարկելու իրավունք ունեցող 234,345 անձանցից մասնակցել է 82, 002 -ը, կամ 34,99 տոկոսը։

Թիվ 7-ում քվեարկելու իրավունք ունեցող 117,667 անձանցից մասնակցել է 50, 790 -ը, կամ 43,13 տոկոսը:

Թիվ 8 -ում քվեարկելու իրավունք ունեցող 191, 152 անձանցից մասնակցել է 81,030 -ը, կամ 42,39 տոկոսը:

Թիվ 9 -ում քվեարկելու իրավունք ունեցող 237,436 անձանցից մասնակցել է 95,016 -ը, կամ 40,02 տոկոսը:

Թիվ 10 –ում քվեարկելու իրավունք ունեցող 240,105 անձանցից մասնակցել է 95, 242 -ը, կամ 39,67 տոկոսը:

Թիվ 11-ում քվեարկելու իրավունք ունեցող 229,798 անձանցից մասնակցել է 85,002–ը, կամ 36,99 տոկոսը:

Թիվ 12 -ում քվեարկելու իրավունք ունեցող անձանցից 161,762 մասնակցել է 75 147 -ը, կամ 46,46 տոկոսը:

Թիվ 13 -ում քվեարկելու իրավունք ունեցող 108,773 անձանցից մասնակցել է 48 292–ը, կամ 44,40 տոկոսը