ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դեմքեր
Մարկ Գրիգորյան
«Անդանտե» և «Անծանոթ Երևան» հաղորդումների հեղինակ և վարող

Հայտնի լրագրող և գրող, Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը ծնվել է 1958 թվականի մայիսի 3-ին, Երևանում: 1980 թվականին, ավարտելով Երևանի պետական համալսարանը, աշխատանքի է անցնում Երևան քաղաքի ավտոմատիզացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ: Թեկնածուական թեզը պաշտպանել է 1989 թվականին Մոսկվայում, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Ռուսաց լեզվի ինստիտուտում: Դասավանդել է Պուշկինի անվան դպրոցում, ինչպես նաև պետական և մասնավոր համալսարաններում: Պրոֆեսիոնալ լրագրությամբ սկսել է զբաղվել 1993 թվականից, դառնալով «Свобода» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ:  1995-1996թթ. աշխատել է  AIM (Armenian International Magazine) ամսագրում: Թղթակցել է բազմաթիվ հայկական և օտարերկրյա թերթերի և ամսագրերի: Կովկասյան ինստիտուտի հիմնադիրներից մեկն է: 2002թ. հոկտեմբերին նրա դեմ կատարված մահափորձից հետո տեղափոխվել է Լոնդոն: 2003-2014թթ. ապրել է Լոնդոնում և աշխատել BBC-ում: 2014-ից վերադարձել է Երևան: 2017թ. հունիսից Հայաստանի հանրային ռադիոյի տնօրենն է: