ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Լծվում ենք նախընտրական խոստումների իրականացմանը․ Փաշինյան
2018-12-10 23:18:53

Խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթանակ տարած «Իմ քայլը» դաշինքը լծվում է նախընտրական շրջանում ժողովրդին տված խոստումների իրականացմանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլի» նախընտրական ցուցակը գլխավորած Նիկոլ Փաշինյանը:

«Այս ընտրությունները կարևոր և բացառիկ էին ապրիլ-մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքները արձանագրելու առումով: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս ընտրություններում կրկին իրենց վստահության քվեն տվեցին մեզ, իրենց վստահության քվեն տվեցին «Իմ քայլը» դաշինքին: Այդ վստահության քվեն բացառիկ պարտավորեցնող է, և մենք գիտակցում ենք, որ եկել է օր ու գիշեր աշխատելու, և ժողովրդի վստահությունն արդարացնելու ժամանակը: Որևէ կասկած չկա, որ մենք ամբողջությամբ նվիրված ենք այդ առաքելությանը: Առաջիկայում տեղի կունենա ԱԺ-ի, նրա մարմինների, նոր կառավարության ձևավորումը, և մեծ թափով կսկսենք այն բոլոր նախընտրական ծրագրերի իրագործումը, որոնցով հանդես ենք եկել այս ընտրություններում նախընտրական քարոզարշավի ընթացքում»,- ասել է Փաշինյանը։

Հայաստանի Հանրապետական կուսակցություն- 59 059 ընտրող կամ ընտրողների 4.70%

«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն- 8530 ընտրող կամ 0.68%

«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն- 48 811 ընտրող կամ 3.89%

«Իմ քայլը» դաշինք- 884 456 ընտրող կամ 70.43 %

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 80 024 ընտրող, 6.37 %

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն 6456 ընտրող, 0.51%

«Ազգային առաջընթաց» կուսակցություն 4122 ընտրող, 0.33 %

«Մենք» դաշինք- 25 174 ընտրող, 2. 00%

«Օրինաց երկիր» կուսակցություն- 12 389 ընտրող, 0.99%

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն- 22 862 ընտրող, 1.82 %

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 103 824 ընտրող, 8.27 %

Երեկ կայացած ԱԺ արտահերթ ընտրություններուներում մասնակցությունը 48.63 տոկոս է:

Նախորդ տարի խորհրդարանական ընտրություններին մասնակցել էր  1 միլիոն 574 հազար 947 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,86 տոկոսը: