ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
6-ից 31700. ռեյտինգային թեկնածուների ձայները
2018-12-11 19:02:23

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

7-րդ գումարման Ազգային ժողովի կազմի, մանդատների բաշխման մասին  պաշտոնական հաայտարարություններ թեև  չկան, բայց ոչ պաշտոնական հաշվարկներն արդեն արված են. հաջորդ գումարման խորհրդարանն ամենայն հավանականությամբ կունենա 132 պատգամավոր, «Իմ քայլը» դաշինքը կստանա  88 մադատ՝ ներառյալ ազգային փոքարմասնությունների 4 տեղերը, «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը»՝ լրացուցիչ մանդատների հաշվին՝ համապատասխանաբար  26 և 18:

Իսկ թե ովքեր կլինեն խորհրդարանում, առայժմ պարզ չէ: Վերջանական պատկերը կախված է ներկուսկացական որոշումներից:

0:00
0:00

Նվազագույնը 6, առավելագույնը՝ 31 հազար 700 ձայն:  13 ընտրատարածքում 11 ուժի անունից պայքարող  1400 տարածքային  թեկնածուների ռեյտինգն  այս միջակայքում է: 

Նրանք  տարբեր արդյունքներ են գրանցել: Շուրջ 40 թեկնածու, օրինակ,  20-ից պակաս, իսկ  7 թեկնածու՝  10-ից պակաս ձայն է ստացել: Նվազագույն արդյուքնը  թեկնածուներից մեկի գրանցածն է՝ 6 կողմ ձայն։

Բոլոր տարածքային թեկնածուներից ամենաշատ ձայները ստացել է  Սասուն Միքայելյանը՝  31739 քվե Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում: Սա մոտավերապես այնքան է, որքան ձայն ստացել են «Սասնա ծռեր» և «Օրինաց երկիր» կուսակցությունները   միասին:


Քաղաքական ուժերին գերազանցելու միտումն ընդգծված էր հատկապես  նախորդ ընտրությունների ժամանակ, երբ առաջին անգամ գործարկվեց ռեյտինգային ընտրակարգը:  

2017-ի ընտրություններում  ամնենաշատ կողմ ձայներ ստացածներնի եռյակում ՀՀԿ-ի թեկնածուներն էին՝ Արայիկ Գրիգորյան` 45 հազարից ավելի, Կարեն Կարապետյան՝ 44 հազարից ավելի և Սամվել Ալեքսանյան՝ 42 հազարից ավելի:

2017-ի համեմատ 2018-ին ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների թե կազմը, թե ստացած ձայների քանակը նկատելիորեն փոխվել են՝ ձայները նվազել են, անունները դարձել քաղաքական:    Կուսակցությունը թեև ընտրական շեմը չի հաղթահարել, բայց թվերը հետաքրքիր են:

Հանրապետականից ամենաշատ քվեները ստացել է  Վիգեն Սարգսյանը 4087, երկրորդը Վահրամ Բաղդասարյանն է՝ ընդամենը  2660 ձայնով, երրորդը ՝ Արթուր Նալբանդյանը՝ 2583:

Վերադառնալով խորհրդարան անցած ուժերին. «Իմ քայլը» դաշինքից ամենաշատ ձայներ ստացած տարածքային երկրորդ թեկնածուն  Արարատ Միրզոյանն է, երրորդը՝  Ֆելիքս Ցոլակյանը: Ընդհանուր առմամբ՝ տարածքային ցուցակներից մոտ 50 թեկնածու 5 հազարից ավելի ձայն է ստացել:

Մինչդեռ «Լուսավոր Հայաստանի» ռեյտինգային թեկնածուների թոփ եռյակում ամենաշատ կողմ ձայների քանակը  չի հասնում 5 հազարի:


Առաջինը կուսկացության նախագահ Էդմոն Մարուքյանն է ՝ 4450 ձայնով, երկրորդը Մանե Թանդիլյանը՝ 3636 , երրորդը՝ Վահրամ Ավագյանը 2146:

ԲՀԿ-ի դեպքում ուշագրավ դրվագն այլ կետում է՝ Էդուարդ Բաբայանը, ով հայտնի է, որպես Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ,  ավելի շատ ձայն է ստացել քան կուսկացության ողջ քաղաքական թևը ՝ Նաիրա զոհրաբյանը, Միքայել Մելքումյանն ու ասենք Սերգեյ Բագրատյանը միասին:

«Ռեյտինգային ընտրակարգն այնպիսին է, որ դրանից ոչ մինչև հեղափոխությունը, որ դրանից հետո որևէ լավ բան սպասել չէինք կարող»:

Դիտարկումը «Այլընտրանքային նախագծեր խմբի» ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը: Նա պնդում է, որ հենց ռեյտինգայինից հրաժարվելու համար էր խիստ կարևոր Ընտրական օրենսգրքի փոփոխությունը: Քանի որ դա տեղի չունեցավ, այս արդյունքներն, ըստ Հովհաննիսյանի, առնվազն զարմացնող չեն:

«Նորանշանակ մարզպետները, ընդամենը մի քանի ամիս պաշտոնավարած, իրենց մարզերում ստանում են 15-20 հազարական և ավելի ձայներ. սա լուրջ պրոբլեմի մասին է վկայում։ Հասկանալի է, որ նրանք օբյեկտիվորեն լուրջ գործեր չէին հասցրել անել, չէին կարող նման բացառիկ հեղինակություն վաստակել»։

Ընտրական օրենսգրքի համաձայն ՝ խորհրդարանական ուժերից յուրաքանչյուրի ստացած մանդատների ուղիղ կեսը ստանալու են տարածքային, մյուս կեսը՝ համամասնական ցուցակի թեկնածուները:

Քանի որ թեկնածուները նաև ինքաբացարկի հնարավորություն ունեն, վերջնական պատկերը կախված է նաև ներկուսակցական որոշումներից: