ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քվե է տվել ընտանիքը՝ ստացել՝ 0 ձայն. վերահաշվարկ են պահանջում
2018-12-11 19:25:48

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

0:00
0:00

Ընտրությունների ավարտից հետո Արմավիրի մարզում միայն թիվ 16 տարածաքային ընտրական հանձնաժողովում կա վերահաշվարկի դիմում բողոք: Երեկ մինչև ժամը 18 :00 թիվ 16/3 ընտրատեղամասի արդյունքների վերահաշվարկի դիմում է ներկայացրել ՀՅԴ կուսակցության վստահված անձ Սարգիս Ղարաեմիշյանը: 16/3 ընտրատեղամասի արդյունքները կասկածի տակ է դրել Լուսավոր Հայաստան կուսակցության ռեյտինգային թեկնածու Նարեկ Խաչատրյանը:  Ըստ նախնական արդյունքների Նարեկ Խաչատրյանը թիվ 6 ընտրական տարածքում ստացել է 652 կողմ քվե:

Վերոհիշյալ ընտրական տարածքում թեկնածուի խոսքով  քվեարկել են իր հարազատ ազգականները, իսկ արդյունքում գրանցվել է 0: Լուսավոր Հայաստան կուսակցության թեկնածուն այսօր մինչև ժամը 11-00 վերահաշվարկի բողոք է ներկայացրել  16/8 ընտրատեղամասի ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Թիվ 16 տարածաքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Հովհաննիսյանը նշեց, որ  այսօր ժամը 14-ից Արմավիրի թիվ 16 տարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկելու է 16/3 ընտրատեղամասի քվեաթերթիկները:

Արմավիրի մարզի թիվ 14 և 15տարածքային ընտրական հանձնաժողովներում դիմում բողոքներ են ստացվել ,,Թրանսփարենսի ինթերնեշլ հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդի և ժուռնալիստների ,,Ասպարեզ,, շաբաթաթերթի ներկայացուցչի կողմից:  Թիվ 14 տարածքայի ընտրական հանձնաժողովի նախագահ Գեղամ Սարգսյանը տեղեկացրեց, որ բողոքը վերաբերվել է քվեարկության օրը 14/33 ընտրատեղամասում կուտակումներին: Դիմումը կքննարկվի սահմանված ժամկետում: Իսկ Վաղարշապատի թիվ 14 տարածքային հանձնաժողովին ուղղված դիմումում նշված է, որ 14/27 ընտրատեղամասում քվեախցիկը  2-րդ հարկ տանող աստիճանների մոտ է դրված եղել:


Արմավիրի մարզում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները գրառումներ են կատարվել քվեարկության օրը, գրանցամատյաններում: Թիվ 16  ընտրական տարածքային հանձնաժողովը դուրս է բերել այդպիսի 21 գրառում, որոնք նույնպես կդրվեն քննարկման: Բացի այդ թիվ 16 տարածքային ընտրական հանձնաժողովը դիմում - բողոք է ստացել 16/6 ընտրատեղամասի  ընտրող, Արմավիր քաղաքի բնակիչ Տիգրան Բալայանից:

Ընտրողը նշել է, որ քվեարկության օրը խախտվել է իր ընտրելու գաղտնիությունը: Ընտրատեղամասը գտնվել է թիվ 10 դպրոցում, որտեղ քվեախցերը դրված են եղել վարագույրի դիմաց: Ընտրողի  քվեարկելու ընթացքում վարագույրների ետևից դուրս  են եկել ընտրական հանձնաժողովի անդամը, տեխնիկական սարքի մասնագետն ու վստահված անձ՝ պարկերով: Ընտրողը բողոքարկել է հանձնաժողովի նախագահին, հետո վիճել են: Թրանսպարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդ Ալֆրեդ Նիկողոսյանը գրառում է կատարել դեպքի վերաբերյալ, պահանջել է վերացնել խախտումը: Վարագույրը սոսնձվել է և փակվել միայն 18:40-ին: Բողոքները կքննարկվեն սահմանված ժամկետում:

Արմավիրի մարզում ընտրությունների նախնական տվյալներով մասնակցել է 103921 ընտրող, ցուցաբերվել է 44.34 տոկոս:

Թիվ 16 տարածքային ընտրական հանձնաժողովի ընտրությունների արդյունքների հետ հանաձայն չէին նաև   ՀՅԴ վարկանիշային թեկածու Վահան Միքայելյանն ու ՀՀԿ վարկանիշային թեկնածու Արտակ Առաքելյանը, սակայն բողոք չներկայացրեցին: