ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դատարանը երկարաձգեց Մանվել Գրիգորյանի կալանքը
2018-12-12 15:30:23

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը:

Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, այսպիսով` Գրիգորյանի կալանքը երկարաձելով երկու ամիս:

«Դատարանը որոշում է կայացրել քննիչի միջնորդությունը բավարարել, պաշտպանական կողմի միջնորդությունը մերժել»,- լրագրողների հետ զրույցում ասել է գեներալի փաստաբան Արսեն Մկրտչյանը:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։

Գեներալը կալանավորվել է այս տարվա հունիսին, դատարանը արդեն երկրորդ անգամ է երկարաձգում նրա կալանքի ժամկետը: