ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դեմքեր
Կարինե Տոնոյան
«Սպառողի ժամ» հաղորդման հեղինակ և վարող

Կարինե Տոնոյանն ավարտել է Հյուսիսային համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսումը շարունակել ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում «Քաղաքագետի» մասնագիտությամբ՝ ստանալով մագիստրոսի կոչում: Ուսմանը զուգահեռ սկսել է աշխատել հեռուստատեսությունում՝ պատրաստելով ռեպորտաժներ լրատվական ծրագերի համար, ավելի ուշ վարել է հեղինակային հաղորդաշարեր «Հ2», «Երկիր մեդիա», «Շողակաթ» հեռուստաընկերություններում: Ռադիոյում սկսել է աշխատել հեռուստատեսությանը զուգահեռ , ունի 18 տարվա աշխատանքային փորձ: Նախընտրում է լինել, ուղիղ եթերում. ասում է, որ իր համար ձայնագրած հաղորդումը նման է ֆոտոշոփի, երբ հնարավոր չէ իրականությունը հասցնել ռոդիոլսողին և հաղորդակցվել նրա հետ, ինչը կորցնում է ռադիոյի գլխավոր առանձնահատկությունը՝ այսրոպեականությունը: Դասախոսել է Հրաչյա Աճառյանի անվան  համալսարանում՝ փորձելով անվանի լրագրողներին դասապրոցեսին ներգրավելով, մասնագիտական հմտություններն ու փորձը փոխանցել ուսանողներին: Հանրային ռադիոյում աշխատում է 2016թ-ից, որպես «Սպառողի ժամ» ծրագրի հեղինակ և վարող: Հեղնիակել է նաև «Հանգուցալուծում» հաղորդաշարը: Սիրում է սպորտով զբաղվել, շփվել հետաքրքիր մարդկանց հետ, գինի խմել, և լսել որակյալ երաժտություն: