ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դեմքեր
Նունե Ավետիսյան
«Էկոսֆերա» հաղորդման հեղինակ և վարող

Ծնվել է բնության հրաշագեղ , գողտրիկ անկյուններից մեկում ՝ Ստեփանավան քաղաքում, որտեղ մանկություն անցկացնելը բոլորովին այլ արժեհամակարգ է ձևավորում բնության նկատմամբ : Պատահական չէ նաև հետագայում մասնագիտությունների ընտրությունը: Սովորել է Հայաստանի Ագրարային համալսարանում ՝ ստանալով ագրոնոմի կրթություն, զուգահեռ նաև Հեռուստառադիոհաղորդավարների դպրոցում, որտեղից էլ սկսեց լրագրողի և հաղորդավարի կարիերան: Շուրջ վեց տարի աշխատել է տարբեր ռադիոկայաններում, նաև հեռուստատեսությունում՝ որպես լրագրող, վերջին մեկ ու կես տարվա ընթացքում Հայաստանի Հանրային ռադիոյում ՝որպես «Էկոսֆերա » հաղորդաշարի հեղինակ և վարող: Այս տարիների ընթացքում մասնագիտական վերապատրաստման միջազգային տարբեր ծրագրերի և դասընթացների է մասնակցել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում: Սիրում է իր աշխատանքը՝ հուսալով, որ ինչ-որ չափով կարող է նպաստել բնության պահպանությանն ու հանրության էկոլոգիական գիտելիքների ավելացմանը:


ԾՐԱԳՐԵՐ