ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քննարկվել են ԼՂ ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր
2018-12-13 15:40:10

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ներքին և արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, Արցախի և Հայաստանի 2019 թվականի պետական բյուջեների ձևավորմանը վերաբերող մի շարք հարցեր:

Ավելի վաղ սոցցանցերում լուրեր են շրջանառվել, որ աշխատանքից ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը։

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ռադիոլուրի» հետ զրույցում խորհուրդ էր տվել հետեւել պաշտոկան լրատվությանը: