ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դեմքեր
Նարինե Սոլոմոնյան
«Ձեր փաստաբանը» հաղորդման հեղինակ և վարող

Նարինե Սոլոմոնյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, սովորել է ԱՄՆ Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում և վերապատրաստվել մի շարք եվրոպական երկրների հեղինակավոր ԲՈՒՀ-երում և կենտրոններում: Աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում 1999-2011թվականների ընթացքում որպես փորձագետ, գլխավոր մասնագետ: 2011-2016 թվականներին աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում որպես խորհրդական, արտաքին իրավական կապերի բաժնի պետ, միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ: 1999մինչև 2016 թվականը մի շարք ԲՈՒՀ-երում դասավանդել է եվրոպական ինստիտուցիոնալ, համեմատական սահմանադրական և բնապահպանական իրավունքներ, ինչպես նաև մարդու իրավունքներ: Մի շարք հոդվածների հեղինակ է:Հանդիսացել է փորձագետ միջազգային կազմակերպությունների ծրագրերում: 2016 թվականից աշխատում է Հանրային ռադիոյում որպես «Ձեր փաստաբանը» հաղորդման հեղինակ-վարող: