ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արմեն Գևորգյանը չկալանավորվեց
2018-12-14 16:52:39

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը չբավարարեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունը։ 

2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում։

Մինչ դատական նիստի մեկնարկը Արմեն Գևորգյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր. 
«Ես բոլոր պրոցեսներին նայում եմ մեծ օպտիմիզմով։ Մեղադրանքները ծանր են, բայց գլխավորը, որ ես դրանք չեմ ընդունում»։

Արմեն Գևորգյանին 2018-ի օգոստոսին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդված 3-րդ մասով, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղիունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործին: Նա մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանին օժանդակելու, արտակարգ դրության հրամանագիրը պատրաստելու և ՍԴ դատավորին զանգահարելու համար։

Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Արմեն Գրիգորյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։

Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը` վաղը