ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2018-12-15 10:02:05
  • «Հայկական Ժամանակ». Հայաստանը նոր մոդել է առաջարկում
  • «168 Ժամ». Ինչ է սպասվում Արցախում
  • «Ժողովուրդ». ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կավելանա
  • «Փաստ». «Այժմ էլ նոր իշխանություններից ենք պահանջելու»
  • «Հայոց Աշխարհ». Հնդիկները Հայաստանում. Պատճառներ և մտահոգություններ

Հայաստանը նոր մոդել է առաջարկում

Ո՞րն է հայ-ռուսական հարաբերություններում բուն խնդիրը, որի պատճառով լայն քննարկման առարկա է դառնում ցանկացած մանրուք: «Հայկական Ժամանակ»-ն այդ խնդիրը շատ կոնկրետ է ձևակերպում՝ Հայաստանի իշխանությունները հայ-ռուսական հարաբերությունների նոր մոդել են առաջարկում, և եթե Ռուսաստանում մեր նկատմամբ անվստահություն կա՝ անվստահությունը ոչ թե Նիկոլ Փաշինյանին է վերաբերում, այլ այդ նոր մոդելին:

Ըստ թերթի՝ բանն այն է, որ Ռուսաստանը գերադասում է դաշնակցային հարաբերություններ ունենալ այնպիսի երկրների հետ, որոնք մեծ կախում ունեն Ռուսաստանից և «փախչելու տեղ չունեն»: Իսկ ահա նոր իշխանություններն ասում են «հարկադրել պետք չէ, պարտադրել պետք չէ, ճնշումների ու սպառնալիքների կարիք չկա, հարգանքով վերաբերվեք մեր դիրքորոշմանը, և մենք հուսալի դաշնակիցներ կմնանք, ոչ թե այն պատճառով, որ «փախչելու տեղ չունենք», այլ որովհետև դա բխում է մեր պետության շահերից»:

«Պարզ ասած՝ Հայաստանը ձգտում է, որ ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն լինեն անկախ ու ինքնիշխան պետությունների դաշինքներ, որի անդամները դրանցում ընդգրկվել են ոչ թե վախից (անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով), այլ առաջնորդվելով ընդհանուր շահերով», - գրում է թերթը:

Ինչ է սպասվում Արցախում

«168 Ժամ»-ի հետ զրուցում Արցախում տեղի ունեցող կադրային փոփոխություններին անդրադարձել է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

«Իշխանությունները, հատկապես հակամարտության մեջ գտնվող երկրի իշխանությունները մինչ այս և մի շարք այլ ոլորտներում կադրային փոփոխությունների դիմելը ուսումնասիրություններ են իրականացնում, դիտարկում կադրային բազան և համապատասխան որոշումներ կայացնում երկար կշռադատելուց հետո։ Փոփոխությունները նորմալ «կյանքային» երևույթներ են, ռոտացիան նորմալ է, այդ ոլորտում ռոտացիա է տեղի ունենում ամենուր, այդ թվում Ռուսաստանում»,-ասել է նա:

Ըստ գեներալ-լեյտենանտի, փոփոխված բոլոր պաշտոնները չափազանց կարևոր նշանակություն ունեն Արցախի Հանրապետության անվտանգության համար։ Նա նշել է, որ իր կողմից սխալ կլինի գնահատել կադրային քաղաքականությունը և արված փոփոխությունների նպատակահարմարությունը։

Սակայն, նրա պնդմամբ, եթե արվել են փոփոխություններ, նշանակում է երկրի՝ Արցախի Հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարն անընդհատ կերպով զբաղվում է Արցախի անվտանգությամբ, մտածում, թե ինչպես կարելի է կատարելագործել զինված ուժերը, բարձրացնելով մարտունակությունը։

ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կավելանա

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ, ամենայն հավանականությամբ, նոր խորհրդարանի ձեւավորումից հետո կավելանա ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը: ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի համաձայն` մշտական հանձնաժողովների թիվը չի կարող 12-ից ավելի լինել: 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո 6-րդ գումարման ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կրճատվել էր` 12-ից դառնալով 9-ը:

«Այն ժամանակ պատգամավոր Հրայր Թովմասյանը նշել էր, թե հանձնաժողովների թիվը պետք է կրճատել՝ հաշվի առնելով պատգամավորների թիվը՝ 105 հոգի: Մինչդեռ հիմա նոր խորհրդարանում պատգամավորների թիվը 27-ով ավելի է լինելու՝ 132 հոգի: Թե որ հանձնաժողովը որ քաղաքական ուժին կհասնի, վերջնականապես որոշված չէ. այս դեպքում գործելու է ԱԺ կանոնակարգ օրենքում նախատեսված «դոնթի բանաձեւը»,-գրում է թերթը

Միաժամանակ, նաև նկատում է, որ ԱԺ պատգամավորների թվի ավելացումն իր հերթին հանգեցնելու է պետական բյուջեից ծախսերի աճի՝ պատգամավորների, նրանց օգնականների աշխատավարձեր, գումարած դրան՝ գրասենյակային ծախսեր, գործուղման ծախսեր եւ այլն: Միայն գործուղման ծախսերը նվազագույնը 2 հազար դոլար է մեկ անձի համար:

«Այժմ էլ նոր իշխանություններից ենք պահանջելու»

«Փաստ» թերթի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը, որը նաև տրանսպորտի հարցերն ուսումնասիրող հանձնաժողովի անդամ է, ասել է, որ Երևանի նոր տրանսպորտային ցանցը, որը պետք է ներդրվեր այս տարվա արդեն դեկտեմբեր-հունվարին, հավանաբար սկսի գործել 2 - 4 տարի հետո և իրեն հայտնի չէ, թե արդեն մշակված տարբերակում քաղաքային նոր իշխանություններն ինչ խնդիր են տեսնում:

Նա նշել է, որ արդեն իսկ իրականացվել է մեծածավալ աշխատանք, որի արդյունքում տրվել են համակարգային լուծումների 90 տոկոսի պատասխանները: Եվ եթե անգամ կան թերություններ, ապա հարկավոր է դրանք վերացնել, ոչ թե «ընդամենը մեկ թերություն նկատել ու նոր հեծանիվ հորինելու մասին մտածել»:

«Փաստացի կա ծրագիր, որի վրա մոտ 850 հազար դոլար գումար է ծախսվել: Այս պարագայում ինձ հետաքրքրում է, թե ո՞ր փորձագետն է իրեն ավելի լավ մասնագետ համարում, որ կարող է ավելի լավ կատարել այն հսկայածավալ աշխատանքը, որն արդեն իսկ իրականացված է»,– ասել է Բաբկեն Պիպոյանը:

Շուրջ 1 միլոն դոլարանոց այս ծրագրում ներգրավված են եղել Երևանի քաղաքապետարանի, այլ պետական հաստատությունների և քաղհասարակության ներկայացուցիչներ, որոնք ծրագրի վրա աշխատել են առանց որևէ ֆինանսավորում ստանալու: Այսինքն, նշված գումարից բացի այդ փաթեթի աշխատանքներն իրականացնելու համար ծախսվել են նաև հանրային ռեսուրսի ջանքերն ու հնարավորությունները, որոնք առանց ֆինանսական աջակցության են ներգրավվել այդ աշխատանքային խմբում: Եվ այս պարագայում «ջուրը նետել» ամեն ինչ և հայտարարել, որ այն պիտանի չէ, քանի որ թերություններ ունի, ըստ թերթի, լուրջ մոտեցում չէ:

Բ. Պիպոյանը նաև նշել է, որ քաղաքապետարանի պատասխանատուներն այս ընթացքում ծրագրի աշխատանքային խմբին չեն հրավիրել քննարկումների, որը կօգներ իշխանություններին շատ հարցերի մասին պարզաբանումներ ստանալ:

«Մեր նպատակը ոչ թե չարախնդալն է, այլ պրոբլեմը հասկանալն ու օգնելը: Եվ խնդիրն այն է, որ քաղաքային իշխանությունները պարտավոր են բաց և թափանցիկ աշխատել, փորձել իրենց դիրքորոշումները հիմնավորել և առնվազն պատրաստ լինել պատասխանել բոլոր հարցերին: Այս հարցը եղել և շարունակում է հանրային դաշտում մնալ և այս հարցում մեր պայքարը ոչ թե սկսվել է իշխանափոխությունից հետո, այլ վաղուց՝ հանուն լավ տրանսպորտային համակարգ ունենալու: Եվ այն, ինչ պահանջում էինք նախկին իշխանություններից, այժմ շարունակելու ենք պահանջել նոր իշխանություններից»,– ասել է Բ. Պիպոյանը:

Հնդիկները Հայաստանում. Պատճառներ և մտահոգություններ

«Հայոց Աշխարհ»-ը Հայաստանում եւ մասնավորապես մայրաքաղաք Երեւանում վերջին ամիսներին հնդիկների զանգվածային ներհոսքը հիմնականում միատարր մեր երկրի համար անսովոր երեւույթ է համարում: Լրատվամիջոցներում հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, ինչպես թերթն է նշում, եթե 2017-ին Հայաստան այցելելու մուտքի վիզա էր ստացել Հնդկաստանի մոտ 10 հազար քաղաքացի, ապա այս տարվա 10 ամիսներին այդ թիվը եղել է ավելի քան 28 հազար։ Հնդիկների այստեղ հայտնվելու լուրջ մտահոգություն առաջացնող պատճառ է, ըստ «Հայոց Աշխարհ»-ի, նրանց որպես էժան աշխատուժ աշխատելը։

«Մեր երկրում առանց այն էլ աշխատանքի վարձատրությունը բարձր չէ։ Ավելի ցածր վարձատրվող աշխատուժի հայտնվելը կբարդացնի մեր սոցիալական արդեն իսկ վատթարացող վիճակը։ Եթե օրական 2-3 հազար դրամով նույն աշխատանքը հայաստանցի աշխատողի փոխարեն կրկնակի նվազ գնով կարող է անել հնդիկ աշխատողը, ապա դա ոչ այլ ինչ է, քան գործազրկության եւ աղքատության խորացման խթանում մեր երկրում»,-գրում է թերթը։

«Հայոց Աշխարհ»-ը մտահոգված նաև նշում է, որ արդեն գրանցվել է այստեղ աշխատող հնդիկների հետ կապված քրեական միջադեպ՝ առայժմ միմյանց միջեւ։ Վերջերս հաղորդագրություն է եղել այն մասին, որ հնդիկ գործարարը աշխատանքային շահագործման է ենթարկել իր չորս հայրենակիցների՝ վերջիններից վերցնելով անձնագրերը։

«Ի՞նչ կլինի առաջիկայում, հնարավոր չէ կանխատեսել»,-գրում է թերթը ։