ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Առաջիկայում կհայտնաբերվեն հեռախոսազրույցները գաղտնալսած անձինք․ ԱԱԾ տնօրեն
2018-12-15 21:46:48

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը համոզված է, որ առաջիկայում կհայտնաբերվեն ու պատասխանատվության կենթարկվեն իր, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսած անձիք։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Քննչական կոմիտեում ընթանում է քրեական գործ, որի շրջանակներում գաղտնալսման հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կտրվեն: Խոսակցությունները մոնտաժված են, դա կապացուցվի նաև փորձաքննությամբ: Ես երբևէ իմ խոսակցություններում չեմ ասել որևէ բառ, որից կարող եմ ամաչել: Ընդհակառակը, գաղտնալսումները լույս սփռեցին այն ամենի վրա, ինչ կատարվում է: Քննչական կոմիտեն այս աշխատանքները կիրականացնի և ես համոզված եմ, որ առաջիկայում գաղտնալսումներ իրականացրածները կհայտնաբերվեն ու կկրեն օրենքով նախատեսված իրենց պատիժը»,- ասել է պաշտոնյան:

Անդրադառնալով իր պաշտոնավարման հետ կապված լրագրողների հարցին՝ Արթուր Վանեցյանը նշել է, որ ինքը շարունակում է աշխատել, որպես ԱԱԾ տնօրեն եւ այլ պաշտոն զբաղեցնելու առաջարկ չի ստացել:

Դեկտեմբերի 5-ին համացանցում  հրապարակվել էր ՀՀ վարչապետի  պաշտոնակատար ՆիկոլՓաշինյանի, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաևՎանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցների ձայնագրությունը, որտեղ անդրադարձ էր կատարվում Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի գործերին: