ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԾՐԱԳՐԵՐ
հաղորդավար՝ Անահիտ Հովհաննիսյան
Ազնիվ խաղեր
Խաղն առաջացել է մարդկության արշալույսին։ Մարդ արարածը սկսել է խաղալ դեռ խոսելուց առաջ։ Ամեն ժողովուրդ իր մշակութային արժեհամակարգում մեծ տեղ է տալիս խաղին։ Չէ՞ որ խաղերն իրենց մեջ կրում են դարերի փորձը և այն փոխանցում են սերնդեսերունդ։ Ժամանակի փոխվելու հետ փոխվում է նաև վերաբերմունքն ազգային խաղերի նկատմամբ։ Այսօր ողջ աշխարհում դրանք ետ են մղվում համակարգչային խաղերի կողմից և գրեթե լրիվ մոռացվել են։ Պետք է այս ոլորտում ևս ամեն ինչ անել; վերադառնալու համար ակունքներին։ Հիշեցնել դրանք։ Ծրագրի նպատակներից է նաև պատմել; թե ի՞նչ և ինչպե՞ս են խաղացել մեր պապերն ու հայրերը։ Եվ նաև, թե ի՞նչ դեր և նշանակություն ունի խաղը ժամանակակից մարդու համար։ Չէ՞ որ խաղը մեզ ուղեկցում է ծնված օրվանից մինչև մահ։
Podcast