ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արտակ Զեյնալյանը հանդիպել է հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ
2018-12-17 12:59:56

Արմինե Գևորգյան

«Ռադիոլուր»

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հանդիպել է հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ: «Խորհուրդ եմ տվել ավելի շատ զբաղվել սպորտով, որովհետև դրա անհրաժետությունը կար»,- կառավարության մամուլի կենտրոնում այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսում ասել է նախարարը՝ նշելով, որ տեսել և նրա հետ զրուցել է խցում:

Զեյնալյանը սակայն չի բացահայտել՝ արդյոք հանդիպե՞լ  է նախնական կալանքի վայրում գտնվող Մանվել Գրիգորյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: «Մենք իրավունք չունենք խոսելու կալանավորված անձանց մասին»,-ասել է նախարարի պաշտոնակատարը:

0:00
0:00