ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հեղափոխական արձանագրում Վրաստանում
2018-12-17 17:20:42

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի


Այսօր Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սկսում է իր առաջին աշխատանքային օրը։

Միևնույն ժամանակ ընդդիմությունը, որ չի ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները, վրաններ է տեղադրում մայրաքաղաքի կենտրոնում՝ պատրաստվելով հետագա քայլերին։

Երեկ Թելավի քաղաքում տեղի ունեցավ Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը, որին մասնակցել են արտերկրից ժամանած հազարավոր հյուրեր, նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ով ամենաբարձր մակարդակով ներկայացող հյուրն էր:

0:00
0:00

Վրաստանի Կախեթիի շրջանի Թելավի քաղաքի կենտրոնում՝ Հերակլ Երկրորդ թագավորի նստավայրում, երդմնակալության հանդիսավոր արարողությամբ Սալոմե Զուրաբիշվիլին ստանձնեց Վրաստանի 5-րդ նախագահի պաշտոնը։ Հազարավոր հյուրերի շարքում Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանն ամենաբարձր մակարդակով ներկայացել էր Հայաստանը։ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորելով Վրաստանին՝ նոր նախագահ ընտրելու առիթով, նշել է

 «Հայաստանն ու Վրաստանը, ինչպես նաև մեր երկու ժողովուրդները հազարավոր տարիների բարեկամական ու եղբայրական հարաբերություններ ունեն։ Սա լավագույն օրինակն է, որ հազարամյակներ շարունակ երկու ազգերն ապրելով կողք կողքի, երբևէ որևէ լուրջ տարաձայնություն չեն ունեցել: Մենք իսկապես եղբայրական ժողովուրդներ ենք։ Ավելի քան բնական է, որ Հայաստանի Հանրապետության նախագահը պետք է այսօր ներկա լիներ այստեղ, երբ Վրաստանը նոր նախագահ է ընտրել»։

Հայաստանը միակ երկիրն էր, որ Վրաստանի նախագահի երդմնակալության մասնակցում էր գործող նախագահի մակարդակով։ Սա, ըստ Հայաստանի վարչապետի նախկին խորհրդական, Թբիլիսիում գործող «Ալիք մեդիայի» նախկին գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանի, տրամաբանական է՝ նկատի ունենալով երկու երկրների նախագահների սահմանադրական լիազորությունների տիրույթը։

«Մենք մեծ հաշվով հեղափոխական արձանագրում ունենք մեր տարածաշրջանում  ամենաբարձր մակարդակներում կին է ներկայացնելու պետությունը»:


Ըստ
Խառատյանի, Վրաստանի նախագահը չնայած սահամանափակ լիազորություններին, կարող է դրական ազդեցություն ունենալ մի շարք հարցերի վրա, իմաստավորելով տարածաշրջանային զարգացումները և հաշվի առնելով Սալոմե Զուրաբիշվիլիի ֆրանսիական ծագումը կամ Ֆրանսիայի հետ կապը, Ֆրանկոֆոնիայի հարցում զարգացնել փոխգործակցությունը։

Սակայն, Վրաստանի 5-րդ նախագահը իր պարտականություններին է անցնում քաղաքական ոչ կայունության պայմաններում։ Նախագահական ընտրությունների առաջին փուլում գրեթե հավասար ձայներ ստացած, իսկ երկրորդ փուլում պարտված  միավորված ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն իր համախոհների հետ բողոքի ակցիաներ է անցկացնում՝ չընդունելով ընտրությունների վերջնական արդյունքները։ Վտարանդի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորությամբ ևս անհնազանդության կոչեր են հնչում, ընդդիմությունը դեկտեմբերի 18-ից անդադար հանրահավաքների է անցնում։

 «Մենք պահանջում ենք կարճ ժամկետներում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։

Ասել է պարտված թեկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ համակիրներին կոչ անելով փողոց դուրս գալ։ Ընդդիմության շահերը ներկայացնող «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունն իր հաղորդումներում ընդգծում է, որ հարևան Հայաստանն առաջ է անցել, օրինակ է բերվում հայաստանյան իրադարձությունները՝ նշելով ժողովրդավարական ճանապարհով խորհրդարանական ընտրությունների անցկացման փաստը։ 


Իսկ
նորընտիր նախագահն այսօր սկսել է առաջին աշխատանքային օրը նա աշխատելու է Օրբելիանիի իշխանական համեստ նստավայրում, որը ներկա իշխանությունները վերանորոգել էին՝ Սաակաշվիլիից հետո մյուս նախագահներին տրամադրելու նպատակով։ 

Ի տարբերություն Մարգվելաշվիլիի, Զուրաբիշվիլին գոհացրել է երկրի ամենաազդեցիկ մարդուն՝ իշխող «Վրացական երազանք»-ի հիմնադիր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին՝ հրաժարվելով Հավլաբարի շքեղ նստավայրից, որը կառուցվել է նրա հակառակորդ, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին օրոք։  

 

Տես նաեւ՝
 

Վրաստանի նախագահը ստանձնել է իր պարտականությունները. Ընդդիմությունը շարունակում է բողոքել