ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2018-12-18 09:58:07
  • «Առավոտի». «Լուկաշենկոն դարձավ ՀԱՊԿ-ի հետ կապված իրավաքաղաքական ճգնաժամի ճարտարապետ»
  • «Հայկական Ժամանակ». Մի հատ էլ հրետանային համազարկ
  • «Փաստ». Որոշել են գյուղացիներին դատի տալ
  • «Հայոց Աշխարհ». Հավատացյալները պաշտպանում են իրենց տունը

«Լուկաշենկոն դարձավ ՀԱՊԿ-ի հետ կապված իրավաքաղաքական ճգնաժամի ճարտարապետ»

«Առավոտ»-ը Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանին հարցրել է, թե ինչպես է գնահատում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին բացահայտումները: Ի՞նչ նպատակ են դրանք հետապնդում:

Նրա դիտարկմամբ՝ նախագահ Լուկաշենկոյի դրսևորած ակտիվությունը երկու թիրախ ունի: Առաջինը ՀԱՊԿ-ն է, իսկ երկրորդը՝ Մինսկի խումբը: Լուկաշենկոն դարձավ ՀԱՊԿ-ի հետ կապված իրավա-քաղաքական ճգնաժամի ճարտարապետը, իսկ այդ ճգնաժամի արդյունքում հիմնական հարվածը հասցվում է Ռուսաստանին, որը ոչ միայն ՀԱՊԿ-ի ստեղծման գաղափարի հեղինակն է, այլև այդ կառույցի արդյունավետ գործունեության գլխավոր երաշխավորը:

Մյուս կողմից էլ Գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստը կհարվածի նաև ՀՀ գործող իշխանության հեղինակությանն առնվազն ՀԱՊԿ-ի շրջանակներում, ինչը ցանկալի արդյունք է առավելապես Բաքվի համար:

«Լուկաշենկոյի կողմից Մինսկի Խմբի համանախագահների հասցեին հնչեցված քննադատությունն էլ, մեծ հաշվով, ուղղված է բանակցային սեղանի վրա դեռևս առկա Մադրիդյան սկզբունքների դեմ, բայց այն համատեքստում, որ Հայաստանը պետք է իր զինուժը «հանի նախ Ադրբեջանի հինգ շրջաններից», իսկ Բելառուսն ու Ռուսաստանն, իրենց խաղաղապահների միջոցով կապահովեն գործընթացի անվտանգության երաշխիքները: Ոչ մի խոսք Արցախի կարգավիճակի մասին: Սա բացառապես ադրբեջանանպաստ մոտեցում է, ինչն, իր պարագայում, զարմանալի չէ»,- ասել է Արման Մելիքյանը:

Մի հատ էլ հրետանային համազարկ

«Հայկական Ժամանակ»- ի զրուցակից քաղտեխոնոլոգ Կարեն Քոչարյանին զարմացնում է ԲՀԿ-ԼՀԿ անսպասելի փոխհրաձգությունը: Նա երկու քաղաքական ուժերի պահվածքն «անհասկանալի ու ոչ տրամաբանական» է գնահատում: Կարծում է, որ երկուսն էլ սխալ են ու երկուսն էլ արդյունքում վարկանիշ կկորցնեն:

«Հայկական Ժամանակ»-ի դիտարկմանը, որ իրականում ընդդիմությունը ձևավորվում է իշխանությունների գործողություններն առողջ քննադատելիս, այդ դեպքում «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանն» ի՞նչ շահ ունեն միմյանց քննադատելու, Կարեն Քոչարյանը մեկնաբանել է. «Ես էլ եմ դա ասում, որ միմյանց վրա ցեխ շպրտելով ոչ մի բանի չեն հասնի»:

Քաղաքական այս մենամարտը, քաղտեխնոլոգի կարծիքով այն բանի համար է, որ այս երկու ուժերից մեկը խորհրդարանում ներկայանա որպես միայնակ ընդդիմություն:

Միաժամանակ ենթադրում է, որ հեռակա այս բանավեճը երկար չի տևի.

«Մի հատ էլ հրետանային համազարկ կլինի, ծանր հրետանին կհանեն իրար վրա և Նոր տարի է գալիս, ամեն մեկը կգնա իր Նոր տարին նշելու: Հենց լրատվամիջոցները գնան արձակուրդ, իրենք էլ կվերջացնեն»

Որոշել են գյուղացիներին դատի տալ

«Փաստ» –ի տեղեկություններով հատկապես գյուղական բնակավայրերում էապես նվազել են սեփական եկամուտների կամ, այլ կերպ ասած, հողի հարկի ու գույքահարկի հավաքագրման ցուցանիշները: Առավել վատթար վիճակում գտնվող մարզերից մեկը Լոռին է, և օրերս խորհրդակցության ժամանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը կոչ է արել համայնքապետներին՝ դիմել դատարան, «մեկ–երկուսին պատասխանատվության ենթարկել, որ մնացածը հասկանան...»:

Սա, ինչպես թերթն է գրում, զայրացրել է համայնքների ղեկավարներին, քանի որ դատարանի «տեղն» իրենք էլ գիտեն, այդ թեման քանիցս բարձրացվել է, սակայն բոլորը չէ, որ իրենց համագյուղացիների հանդեպ նման քայլի կդիմեն, առավել ևս, որ հստակ տեղյակ են, թե ինչու չեն կարողանում մարդիկ վճարել: Ավելին, ըստ թերթի, գյուղապետներից մի քանիսը գուցե հրաժարականներ ներկայացնեն՝ հետևելով Ձորագյուղի համայնքապետի օրինակին, քանի որ պատրաստ չեն դատի տալ իրենց գյուղացիներին:

«Այս հարցում, իհարկե, լուրջ խնդիրներ կան, գուցե հարկ լինի վերանայել համայնքների բյուջեները, սակայն երկրորդ–երրորդ եռամսյակների (ամենայն հավանականությամբ՝ նաև չորրորդ ու ըստ այդմ՝ տարեկան) ցածր ցուցանիշները որոշ համայնքների ղեկավարներ պայմանավորում են ոչ միայն ցածր բերքատվությամբ ու մարդկանց անվճարունակությամբ, ինչն առաջնային է, այլ նաև նրանով, որ մարդիկ հույսեր ունեին, թե նոր իշխանությունները զիջելու են հողի հարկի և գույքահարկի պարտավորությունները, սակայն նման բան ոչ միայն չի եղել, այլև տրամաբանորեն չի էլ կարող լինել: Խնդիրն, ի դեպ, հատուկ է ոչ միայն Լոռուն, այլև մարզերի մեծ մասին և ուսումնասիրման լուրջ կարիք կա... »,- գրում է «Փաստ»–ը:

Հավատացյալները պաշտպանում են իրենց տունը

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման նախաձեռնությունների, մասնավորապես Գարեգին 2-րդի հրաժարականի պահանջով կազմակերպված ավտոերթի ու ցուցարարների մուտքը Մայր Աթոռ խոչընդոտած էջմիածինցիների գործողությունների մասին «Հայոց Աշխարհ»-ը զրուցել է «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ Ալմաստ Մուրադյանի հետ:

Խոսելով ցուցարարների՝ զոհի դիրքից ներկայանալու փորձերի մասին՝ Ալմաստ Մուրադյանը նկատել է, որ այդ կերպ նրանք փորձում են եկեղեցին ու հավատացյալներին վատ լույսի ներքո ներկայացնել իբրեւ ագրեսորների, նախահարձակ լինողների: Մինչդեռ ամբողջ իրավիճակն ի սկզբանե ցուցարարներն են հրահրել, իսկ մյուս կողմը միայն պաշտպանվողի դերում է.

Բոլորը գիտեն հայերի վերաբերմունքը եկեղեցու հանդեպ եւ հիշում են ցուցարարների պահվածքը նախկինում, երբ վրաններով, խորոված-քյաբաբով, ծխախոտներով ներխուժել էին մի վայր, որտեղ այլք ակնածանքով են մտնում: Նման հերթական տեսարանից խուսափելու համար այս անգամ բնակիչները պաշտպանել են իրենց քաղաքը եւ եկեղեցին:

«Երբ որեւէ մեկը գալիս է ձեր տունն աղտոտելու, դժվար թե տղամարդ գտնվի, որը չպաշտպանի իր ընտանիքը: Եվ այն, որ Էջմիածնում հենց մեծ մասը տղամարդիկ են դիմագրավել ցուցարարների մուտքը եկեղեցի, փաստում է, որ նրանք եկեղեցին իրենց տունն են համարում:
Ինչ վերաբերում է նրան, թե եկեղեցականներն ու ժողովուրդը հարձակվել են ցուցարարների վրա, հարվածել նրանց, ապա եթե կան նման դեպքեր, թող քննվեն: Բայց եթե ձեռք են բարձրացնում որեւէ մեկի սրբության վրա, թող պատրաստ լինեն հարվածների եւ հարձակումների, ի՞նչ նվնվոցներ են դրել: Վեհափառ փոխելու պահանջը իրենց համար հագուստ փոխելու պահա՞նջ է՝ գույնը դուրս չեկավ, գնամ ուրիշը գնեմ»,- ասել է թերթի զրուցակիցը: