ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հունաստանում եռօրյա սուգ է հայտարարվել. ինչ են պատմում ականատեսները
2018-07-25 16:58:23
Հունաստանում հրշեջները դեռ պայքարում են հրդեհի դեմ՝ «Ռադիոլուրին» հայտնեց Հունաստանում «Հայաստան» շաբաթաթերթի խմբագրության կազմի անդամ Մինաս Հովհաննիսյանը: Աթենքի արվարձանների որոշ բնակիչներ ապահովության նկատառումներից ելնելով լքել են իրենց տները՝ ասում է։ «Աթենքի իրավիճակը հանդարտ է: Ուժեղ քամիներն արդեն կանգ են առել: Հրդեհը հիմնականում 4 շրջաններում է բռնկվել: Երկու կողմերն էլ զոհեր կան»: Հրդեհի բռնկման պատճառների մասին դեռևս պաշտոնական տվյալներ չկան: Մինաս Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ լրատվական դաշտը հաղորդում է, որ կան ձերբակալվածներ: «Հիմա հիմնականում օգնելու գործողություններն են ընթանում: Եվ արևմուտքում գտնվող մեկ շրջանում ևս հրդեհը շարունակվում է»: Հունաստանի կառավարությունը 20 միլիոն եվրո նպաստ է տրամադրում տուժածներին օգնություն հասցնելու համար: Հունաստանը զբոսաշրջային երկիր է և այս եղանակին այնտեղ նկատվում է տուրիստների մեծ հոսք: Ըստ զրուցակցիս՝ այն շրջանները, որտեղ հրդեհը բռնկվել է, հեռու են զբոսաշրջային վայրերից: «Տուրիստները հեռու են այդ վայրերից, հիմնականում հունական են»: Մյուս զրուցակիցս Հունաստանում բնակվող մեր հայրենակից Գոհար Աբրահամյանն է: Իրենք թեև 400 կմ հեռավորության վրա են բնակվում հրդեհի բռնկման օջախներից, սակայն Աթենքում բնակվող հարազատներ ունեն: «Ռադիոլուր»-ին փոխանցեց նրանց տեսածն ու պատմածը: Նախնական տվյալներով՝ Աթենքի մերձակայքում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Հայերի մասին տեղեկություններ իմանալու համար Աթենքում ՀՀ դեսպանությունը մշտապես կապ է պահպանում համայնքային կառույցների և հունական իշխանությունների հետ, հայտարարել է Հունաստանում ՀՀ հյուպատոս Աննա Խաչատրյանը: «Դեսպանությունում բացվել է թեժ գծի հեռախոսահամար»: Թեժ գծի հեռախոսահամարն է՝ (0030) 2106831130 կամ (0030) 6989479827: Հունաստանում Հայաստանի դեսպանությունը նաեւ այնտեղ մեկնող մեր հայրենակիցներին տեղեկացնում է, որ այսօր ժամը 14։30-ի դրությամբ, հրդեհի օջախները շարունակում են այրվել Հունաստանի հետևյալ տարածքներում՝ Կինետա, Ատտիկայի մարզի հյուսիս-արևելյան հատված Կալիտեխնուպուլի, Ատտիկայի մարզի հյուսիս-արևելյան հատված Զեմենո Կիատո, Կորիթոս Մետոխի Վիրսոն, Խանիայի շրջան, Կրետե Կակոպետրա Պլատանիա, Խանիայի շրջան, Կրետե։ Անտառային հրդեհները Հունաստանում նորություն չեն, նորությունը ուժեղ քամին է, որի հետևանքով կրակն արագ տարածվում է, ասում է հայկական թերթի մեր գործընկերը: