ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ֆրասիայի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
2018-12-18 13:04:46

Ընտրական այս գործընթացն ի ցույց դրեց հայ ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և օրենքի գերակայությանը՝ ասված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շնորհավորական ուղերձում, որը նա հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Ին քայլը» դաշինքի արձանագրած հաջողության առթիվ։

Ֆրանսիայի նախագահը նաև ընդգծել է երկկողմ հարաբերությունների վաղեմությունն ու որակը՝ հաստատելով, որ Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման գործում:

«Վստահ եղեք նաև, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շարունակելու է հետամուտ լինել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ, արդարացի և տևական կարգավորմանը», - նշված է ուղերձում։