ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հակառակորդը միլիմետր անգամ չի հատել սահմանը՝ ասում է Արենիի գյուղապետը
2018-12-19 12:36:37

Հերթական ցնցող հայտարարությունն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, զինծառայողներին նոր բնակարանի բանալիներ հանձնելու արարողության ժամանակ: Նա հոխորտացել է, թե իբր իրենց բանակը կարող է լուծել ցանկացած խնդիր: Ի՞նչ նկատի ունի Ալիևը:

0:00
0:00

Հակառակորդը ոչ մի միլիմետր չի հատել պետական սահմանը՝ վստահեցրել է Արենիի գյուղապետ Հուսիկ Սահակյանը: Նա հերքել է Ալիևի այն հայտարարությունը, թե իբր ադրբեջանական բանակի գործողությունների արդյունքում իրենց լիակատար հսկողության տակ է անցել 11 հազար հեկտար տարածք՝ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի ուղղությամբ:

Ադրբեջանի նախագահն ասում է, թե ադրբեջանական բանակը վերցրել է ռազմավարական բարձունքներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ վերահսկել ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհները, հաղորդակցությունը Հայաստանի տարածքում:

Որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այս տեղեկատվությունը: Արենիի գյուղապետ Հուսիկ Սահակյանը ճշտել է, կրակոցների պատճառով այս տարվա սեպտեմբերի կեսերին գյուղացիներն անգամ չէին կարողանում բերքահավաք անել, սակայն այսօր իրավիճակն այլ է և նման վտանգ չկա.

«Իրականում կար, բայց հիմա հանգիստ է: Իրենք նստած են իրենց սահմանի վրա, ոչ մի թիզ անգամ մեր կողմը չեն անցել»:

Արենիում խաղաղ վիճակ է, բնակիչներն էլ հանգիստ ապրում են՝ վստահեցնում է գյուղապետ Հուսիկ Սահակյանը: ՀՀ ՊՆ-ից Ալիեւի հայտարարության կապակցությամբ պարզաբանումներ ակնկալում ենք առաջիկա օրերին: