ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2018-12-20 10:11:51
  • «Ժողովուրդ». Ժամանակը ցույց կտա
  • «Փաստ». Հայաստանը «լաբորատոր առնետ» չէ
  • «168 Ժամ». Պայմանավորվածությո՞ւն, թե՞ ակնկալիք
  • «Հայոց Աշխարհ». Երևանցիների կյանքն ավելի կթանկանա

Ժամանակը ցույց կտա

«Ժողովուրդ» օրաթերթը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ խոսել է ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջեւ հեռակա բանավեճի մասին ` փորձելով հասկանալ, թե ինչու իրենք, որպես իշխանական կուսակցություն, չփորձեցին հանդարտեցնել կողմերին:

Եթե խոսենք ձեւավորված ընդդիմության մասին, Ձեր կարծիքով` ինչո՞ւ նման կռիվ սկսվեց հարցին նա պատասխանել է. «Որոշ դեպքերում` քաղաքական ամբիցիաների, որոշ դեպքերում` չընկալելու ընդդիմության իրավական կարգավիճակը։ Շատերը կարծում են, որ ընդդիմությունը պետք է անընդհատ հակադարձի իշխանություններին»։

Այսինքն` կռիվը ապացուցելու համար է, թե ով է ռեալ ընդդիմություն դիտարկման հետ համաձայնելով, նաև հավելել է.

«Ըստ էության, այո։ Ժամանակը ցույց կտա, թե ով ինչքանով է պատրաստ ծառայելու ժողովրդին եւ արդարացնելու այն մանդատը, որն իրենք ստացել են»։

«Ըստ էության, այո։ Ժամանակը ցույց կտա, թե ով ինչքանով է պատրաստ ծառայելու ժողովրդին եւ արդարացնելու այն մանդատը, որն իրենք ստացել են»։

Նա նաև ասել է, որ ԲՀԿ-ի պարագայում չի կարող հստակ գնահատական տալ, բայց «Լուսավոր Հայաստանի» մասով վստահ կարող է ասել, որ ի դեմս այդ կուսակցության` կա շատ առողջ քաղաքական ուժ, որը կարող է միշտ օբյեկտիվ գնահատական տալ այս կամ այն քաղաքական որոշմանն ու գործընթացին, որը կներկայացնի իշխող քաղաքական ուժը։

Հայաստանը «լաբորատոր առնետ» չէ

«Փաստ»-ի զրուցակից քաղաքագետ Գագիկ Համբարյանը նախատոնական շրջանում քաղաքական մեծ ակտիվություն չի սպասում:

«Ավելի ակտիվ գործընթացների սպասում եմ հունվարի 13–ից հետո, երբ կավարտվեն տոները»,-ասել է նա:

Անդրադառնալով նախարարությունների կրճատման հնարավորությանը՝ Գագիկ Համբարյանը ընդգծել է՝ կան շատ զարգացած երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ–ն, որտեղ կարողանում են քիչ նախարարություններով երկիրը նորմալ կառավարել:

«Ինքս կողմ եմ, որ որոշ նախարարություններ կրճատվեն, քանի որ նրանց գործունեության առումով շատ մեծ խնդիրներ կան: Նախորդ իշխանությունների օրոք նախարարությունները ստեղծվում էին հատուկ քաղաքական պատվեր կատարելու համար: Հատուկ իրենց յուրայինների «հագով» նախարարություններ էին ստեղծում: Նախկին իշխող կուսակցությունն իր բազմաթիվ կողմնակիցներին գործով ապահովելու համար ահռելի մեծ բյուրոկրատական ապարատ էր ստեղծել, և մարդիկ գնում, սուրճ էին խմում, համակարգչով խաղեր էին խաղում, իսկ արդյունքը՝ գրեթե զրոյական», - ասել է քաղաքագետը:

«Ինքս կողմ եմ, որ որոշ նախարարություններ կրճատվեն, քանի որ նրանց գործունեության առումով շատ մեծ խնդիրներ կան: Նախորդ իշխանությունների օրոք նախարարությունները ստեղծվում էին հատուկ քաղաքական պատվեր կատարելու համար: Հատուկ իրենց յուրայինների «հագով» նախարարություններ էին ստեղծում: Նախկին իշխող կուսակցությունն իր բազմաթիվ կողմնակիցներին գործով ապահովելու համար ահռելի մեծ բյուրոկրատական ապարատ էր ստեղծել, և մարդիկ գնում, սուրճ էին խմում, համակարգչով խաղեր էին խաղում, իսկ արդյունքը՝ գրեթե զրոյական», - ասել է քաղաքագետը:

Բացի այդ, նրա համոզմամբ, պետք է կրճատվեն նաև աշխատակազմերի հաստիքները, և նոր իշխանությունները հրաժարվեն նախկինների այն գործելաոճից, ըստ որի՝ նախարարներն ունեին տասից ավելի օգնական, խորհրդական:

«Օպտիմալացումը պարտադիր է, իհարկե, ոչ որակի հաշվին: Շատ նախարարությունների կից գերատեսչություններ, կոմիտեներ կան, որոնք մեկը մյուսի գործառույթներն են կրկնում: Դրանք բոլորը պետք է փակվեն: Ահռելի մեծ բյուրոկրատական ապարատը պետք է բացառել»,–ընդգծել է նա: Ինչ վերաբերում է պաշտոնների բաշխմանն ու նախորդ 7 ամիսներին արձանագրված կադրային քաղաքականության խնդիրներին, քաղաքագետը նշել է, որ եթե մինչ այս հանրությունը մեղմ էր վերաբերվում այդ հարցերին, ապա հիմա մեղմ վերաբերվելու ժամկետն անցել է:

«Հայաստանի Հանրապետությունը «լաբորատոր առնետ» չէ, որ որևէ քաղաքական ուժ իր թիմով գա ու սկսի էքսպերիմենտներ անել: Եթե չկան համապատասխան կադրեր, ուրեմն՝ թող հրավիրեն այլ տեղերից: Գերադասելի է, որ այդ կադրերը լինեն անկուսակցական»,–նշել է Գ. Համբարյանը:

Պայմանավորվածությո՞ւն, թե՞ ակնկալիք

«168 Ժամ»-ում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակին։

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, ըստ նրա, փակ է՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է կատարվում։ Կան որոշակի հիմքեր, որոնց վրա կառուցվել է լավատեսություն։ Գուցե այդ հիմքերը պարզապես ակնկալիքներ են կամ հստակ պայմանավորվածություններ, ինչը դժվար է հստակ իմանալ։

«Ուրախացնում է, որ կա գործընթաց, ակնհայտորեն ինչ-որ բան հակամարտության գոտում տեղից փորձում է շարժվել, ադրբեջանական կողմը բավականին ոգևորված է և մի շարք դրական քայլեր է իրականացնում, զորքեր է տեղաշարժում, դրական հայտարարություններով է հանդես գալիս»,-ասել է վերլուծաբանը։

Բայց Երևանի դիրքորոշումը, ինչպես նա է նշել, այդքան էլ միանշանակ չէ, քանի որ Երևանը հայտարարել է բանակցային գործընթացում Արցախի մասնակցության անհրաժեշտության մասին կես տարի առաջ, և թվում էր, որ դա ՀՀ իշխանությունների առաջնահերթությունն է, առանց որի՝ բանակցություններ տեղի չեն ունենալու, սակայն ադրբեջանական կողմը կարծես թե փորձում է վերաձևակերպել հայաստանյան օրակարգը՝ դրանից դուրս բերելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնցում Արևմուտքն ուներ իր դերակատարությունը և փորձում է վերացնել նաև Արցախի բանակցություններին մասնակցելու հեռանկարը: Նրա խոսքով՝ Արցախի մասնակցության հարցն ամենակարևորներից է, քանի որ Երևան-Բաքու տարաձայնությունը կարգավորման շուրջ վերաբերելու է հենց Արցախի կարգավիճակի շուրջ որոշման կայացման հարցին, ինչն առանց Արցախի մասնակցության՝ չի կարող տեղի ունենալ։

«Ադրբեջանը հստակ հասկանում է այս հեռանկարը, հենց այդ պատճառով իր ընդառաջ քայլերով փորձում է դրանք չեզոքացնել»,- ասել է նա։

Երևանցիների կյանքն ավելի կթանկանա

«Հայոց Աշխարհ»-ը գրում է, որ Երեւան համայնքում տեղական տուրքերի 2019թ. դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագծով, որը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, նախատեսվում է եկող տարի Երեւանի վարչական տարածքում առեւտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպման oբյեկտներին, խաղատներին եւ սաունաներին կեսգիշերից հետո աշխատելու թույլտվության համար օրացուցային տարվա համար առավելագույնս բարձրացնել տեղական տուրքը:

Թերթն իր ընթերցողի ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ որոշմամբ փաստորեն փոքր ու միջին խանութները, սննդի օբյեկտները, կրպակները հավասար դաշտի մեջ են դրվել մեծ շահույթ ստացող խաղատների, շահումով խաղերի ու վիճակախաղերի, ինչու ոչ՝ նաեւ սուպերմարկետների հետ: Ի՞նչ հետեւանք կարող է ունենալ այս որոշումը հատկապես ՓՄՁ-ների համար. Այս հարցը թերթը պարզել է տնտեսագետ Արմեն Գրիգորյանի հետ:
Նա հաստատել է, որ, իսկապես, այդ որոշմամբ մասնավորապես առեւտրի oբյեկտների դեպքում ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար նախկին 87 500 դրամի փոխարեն սահմանվել է տարեկան 120 000 դրամ տուրք, հանրային uննդի եւ զվարճանքի oբյեկտների համար նախկին 175 000 դրամի փոխարեն՝ 250 000 դրամ:

Տնտեսագետի կարծիքով տարբերությունը զգալի է, եւ բնականաբար ինչպես միշտ, տնտեսավարողներն այն կփորձեն հատուցել իրենց ապրանքների ու ծառայությունների գները բարձրացնելով, որպեսզի տարբերությունն իրենց հասույթի հաշվին չվճարեն: Այսինքն՝ որոշումը կյանքի կոչվելու դեպքում հերթական գնաճը կլինի:

Նա նկատել է, որ որոշման նախագծում հիմնավորված բացատրություն գոյություն չունի, բացատրություն կցված չէ։

«Չես հասկանում, թե փոփոխություններն ինչ նպատակ են հետապնդում: Համենայնդեպս կեսգիշերից հետո առեւտրի եւ հանրային սննդի օբյեկտներում հաճախորդների թիվը կտրուկ չի ավելանում, հետեւաբար եկամուտները նույնպես ավելի շատ չեն լինում, ինչի համար կարող էր տուրքը բարձրացվել: Այնպես որ որեւէ տրամաբանություն, հիմնավորում գոյություն չունի, թե ինչու հենց գիշերային ժամերին աշխատելու համար այդ օբյեկտներում ավելի բարձր գին պետք է գանձվի որպես պետական տուրք կամ վառելիքի որոշ տեսակները Երեւանում ինչու պետք է ավելի շատ հարկվեն»,-նշել է թերթի զրուցակիցը:

«Չես հասկանում, թե փոփոխություններն ինչ նպատակ են հետապնդում: Համենայնդեպս կեսգիշերից հետո առեւտրի եւ հանրային սննդի օբյեկտներում հաճախորդների թիվը կտրուկ չի ավելանում, հետեւաբար եկամուտները նույնպես ավելի շատ չեն լինում, ինչի համար կարող էր տուրքը բարձրացվել: Այնպես որ որեւէ տրամաբանություն, հիմնավորում գոյություն չունի, թե ինչու հենց գիշերային ժամերին աշխատելու համար այդ օբյեկտներում ավելի բարձր գին պետք է գանձվի որպես պետական տուրք կամ վառելիքի որոշ տեսակները Երեւանում ինչու պետք է ավելի շատ հարկվեն»,-նշել է թերթի զրուցակիցը: