ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դեմքեր
Մարիամ Հովսեփյան
«Հայկական գաղթօջախներ», «Հայկական հարց» հաղորդումների հեղինակ և վարող, «Կամուրջ» հաղորդման համահեղինակ

2001-2015 թթ. դասախոսել է Երևանի մի շարք բուհերի, այդ թվում` ԵՊՀ և ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Ժուռնալիստիկայի ֆակուլտետներում ռադիոժուռնալիստիկա, ռադիոլրագրողի վարպետություն, ռադիոմոնտաժ և ձևավորում, արտասահմանյան երկրների ժուռնալիստիկայի պատմություն, լրատվամիջոցների արդի հիմնախնդիրները, հայ մամուլի պատմություն մասնագիտական առարկաները: 2018 թ. մասնակցել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մայիսյան տոներին նվիրված հաղորդմանը` ներկայացնելով Հայաստանի 1-ին հանրապետության մամուլը: Գիտական 3 մենագրության, բուհական դասախոսությունների ժողովածուի և 30-ից ավել հոդվածների հեղինակ է: 1990 թ. սեպտեմբերից ընդունվել է աշխատանքի Հայաստանի Ազգային, (այժմ`Հանրային) ռադիոյում: Սկզբնական շրջանում աշխատել է մշակութային, ապա երիտասարդական, հասարակական-քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագրություններում, որտեղ պատրաստել է հաղորդումներ հետևյալ խորագրերով` «Երիտասարդություն», «Անթրոց» (հեղինակային), «Եթեր ց’պահանջ», «Բարի լուր» (հեղինակային), «Ընտանիք»: 1998 թ. տեղափոխվել է «Սերունդ» երիտասարդական ծրագիր, հեղինակել է «Հայկական բանակ», «Իմ իրավունքը» և «Մոր և մանկան առողջություն» հաղորդաշարերը: 2002 թ. ընդգրկվել է աշխատանքի «Ռադիոէքսպրես» երիտասարդական ծրագրում, որտեղ պատրաստել է «Նվիրական անուններ» և «Օրենքի ուժով» էջերը: 2003 թ., երբ սկսեց եթեր հեռարձակվել «Հայաստան-սփյուռք», հետագայում` «Կամուրջ» վերանվանված ծրագիրը, առաջին օրվանից մասնակցել է խմբագրության աշխատանքներին` շարունակելով պատրաստել «Նվիրական անուններ», «Հայկական բանակ» շարքերը, ինչպես նաև նորերը` «Հայկական գաղթօջախներ», «Ներդրումները Հայաստանում», «Կրթական խնդիրները սփյուռքում», «Հայ դատ», «Նշանավոր հայեր» էջերը: 2016-2018 թթ.. պատրաստել է հեղինակային «Հայկական գաղթօջախներ», ինչպես նաև` «Հայոց բանակ 25», «Հայ դատ» հաղորդաշարերը: 2018 թ. սեպտեմբերից պատրաստում է հեղինակային «Հայկական հարց» հաղորդաշարը: Արժանացել է շնորհակալագրերի և պարգևների: