ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նախարարության աշխատակիցները նամակ փոխանցեցին Նիկոլ Փաշինյանին
2018-12-21 16:10:04

Ալիսա Գեւորգյան
«Ռադիլուր»

Մշակույթի նախարարության բազմաթիվ աշխատակիցներ գործադուլ են հայտարարել և իրենց բողոքն են բարձրացրել նախարարությունների օպտիմալացման ծրագրի դեմ, որի համաձայն մշակույթի նախարարությունը՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության  հետ միասին, պետք է միանա կրթության և գիտության նախարարությանը:

Վաղ առավոտյան սկսած մշակութայինների գործադուլին ավելի ուշ միացել են նաև Սփյուռքի նախարարության աշխատակիցները:

0:00
0:00

Վաղ առավոտյան մշակույթի նախարարության աշխատակիցներն սկսել են գործադուլով: Նրանց բողոքը նախարարությունների օպտիմալացման ծրագրի դեմ է, թիրախում նաև  մշակույթի նախարարությունն է:

Շրջանառվող նախագծի համաձայն՝ մշակույթի նախարարությունը՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության  հետ միանալու են կրթության և գիտության նախարարությանը:

«Հայաստանի մշակույթի նախարարությունը ռազմավարական նշանակություն ունի, հետևաբար չի կարող դառնալ որեւէ կառույցի կցորդը»,-ասում է մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության աշխատակից Լուսինե Իգիթյանը:

Թուրքիան և Ադրբեջանը տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսում աշխարհին մեզնից յուրացրած, գողացած մշակույթը ադրբեջանական կամ թուրքական հանրահռչակելու կամ տարածելու ուղղությամբ, իսկ այսօր Հայաստանի կառավարությունը հակադարձ քայլեր ձեռնարկելու փոխարեն՝ վերացնում է պետական մշակութային քաղաքականության ու մշակույթի բնագավառում ռազմավարություններ մշակող ու իրականացնող կառույցը:

Օպտիմալացման նպատակը, ինչպես վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն է երեկ մեկնաբանել, հանրային միջոցների արդյունավետ օգտագործումն է:

«Մշակույթը մեր երկրում պետք է դիտարկվի ոչ միայն պետության գոյության նախապայման, այլև՝ երկրի տնտեսական զարգացման հիմնական ռեսուրս: Մեր երկիրն ունի բացառիկ  հարուստ մշակութային ժառանգություն, որն  ունի լիարժեք բոլոր հնարավորությունները դառնալու երկրի հարստացման, բարօրության և քաղաքացիական հստակ ու ամուր դիրքորոշում ունեցող  հասարակության կայացման հիմնական գործոն»։

Սա արդեն հատված էր հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հասցեագրված նամակից, որը կառավարության շենքի մոտ գործադուլի մասնակիցները հանձնեցին կառավարության նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանին:

Պատասխանին մշակույթի նախարարության, ինչպես նաև վերջինիս ենթակայությամբ աշխատող կառույցների ներկայացուցիչները կսպասեն երկուշաբթի օրը՝ դրանով իսկ պայմանավորելով իրենց հետագա գործողությունները: