ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Ռադիոլուր»-ի հերթական մրցանակները
2018-12-21 18:18:34

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հերթական մրցանակներն են այսօր «մուտքը գործել» Հանրային ռադիո: «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ն ամփոփել է լրատվամիջոցների աշխատանքն ու հայտարարել մրցանակակիրներին:


Հանրային ռադիոն լավագույնն է ճանաչվել՝ հիմնադրամի գործունեությանը համակողմանիորեն եւ բարեխղճորեն անդրադառնալու համար, իսկ «Ռադիոլուր» լրատվական ծրագրի մեր գործընկեր Աիդա Ավետիսյանը ճանաչվել է հիմնադրամի կողմից հայտարարված «Կրթությունը Հայաստանում» թեմայով մրցույթում:

Աիդայի մրցանակը ստացավ Կարեն Ղազարյանը, Աիդան գնացել էր այլ նյութ լուսաբանելու:



Այս թեմայով լրատվամիջոցներից հավաքագրված նյութերից մոնիթորինգի եւ գնահատման արդյունքում առանձնացվել են 35-ը, այնուհետեւ՝ հիմնադրամի ժյուրին ընտրել է լավագույնը:


Արդեն 14 տարի Հայաստանի գյուղերում աշխատող «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի վարչական հարցերով ղեկավար Իննեսա Գրիգորյանը նկատել է, որ այս տարի հիմնադրամը հասել է իր գործունեության գագաթնակետին՝ Լոռու մարզում սմարթ-կենտրոնի բացմամբ:

Նա նշել է, որ 2019-ին եւս մեծ անակնկալներ կլինեն եւ իրենց գործունեության արդյունքը կարեւորում են նաեւ լրատվամիջոցների հետ համագործակցությամբ:

0:00
0:00