ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քննարկվել են երկրի անվտանգության ոլորտին վերաբերող հարցեր
2018-12-21 20:50:04

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են երկրի անվտանգության ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ: 

«Պետք է որոշակի եզրակացություններ անենք անվտանգային միջավայրում տեղի ունեցող զարգացումների շուրջ, ինչպես նաև որոշումներ կայացնենք մեր անվտանգային հետագա զարգացումների, ռազմավարությունների, մարտավարությունների վերաբերյալ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ պետք է այդ որոշումներն իրագործելու կոնկրետ ճանապարհային քարտեզ մշակել և ուղենշել գործողությունների հստակ ծրագիր: