ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ազնավուրի երգն ու լուսանկարները՝ կոնյակի գավաթում
2018-12-22 17:39:45

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

«Ազնավուր. կյանքի պահեր» Մեծն արտիստի կողմից արված լուսանկարների բացառիկ ցուցահանդեսը բացվել է այսօր և այցելուների համար հասանելի կլինի ևս մեկ օր՝ վաղը՝ ԱՐԱՐԱՏ թանգարանում:

 Ցուցահանդեսը վիզուալ հագեցած պատմություն է, որը նորովի է բացահայտում Մաեստրոյի ամենահայտնի հիթերը։ Յուրաքանչյուր նկար մի կարճ նովել է, գովերգ՝ նվիրված կյանքի ամենատարբեր ակնթարթներին։

0:00
0:00

Հայտնի Ազնավուրն այսօր «Արարատ» թանգարանում է՝ անհայտ կերպարով: Ազնավուրի հայտնի կյանքի ամենաանհայտ ակնթարթները հավերժացել է հենց ինքը:

Այստեղ լուսանկարներ են, որ խնամքով ընտրել ու ստեղծել է մաեստրոն,այստեղ՝ պատից կախված են  Ազնավուրի կյանքի այն պահերը, որոնք մինչև հիմա մնացել են միայն Ազնավուրի ընտանիքի աչքի առաջ:

Ազնավուրի անսպառ ոգեշնչման աղբյուր Ճապոնիան, հայելիների առաջ կանգնած ինքն ու  նա՝ Ազնավուրի սերը. մեկը մյուսից նոր ու անհայտ լուսանկարներ, մեկը մյուսից անձնական ու ազնավուրով լի:

Թանգարանի այս մասում հավերժությունն այնքան հետաքրքրական չէ, որքան դրանում որսած ազնավուրյան ակնթարթները։


Թանգարանի այս մասում զրուցակիցս Զարուհի Սարիբեկյանն է՝ Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի մենեջերը:

«Ցուցահանդեսը պետք է բացվեր Ազնավուրի ներկայությամբ՝ հոկտեմբերին: Հայտնի ու ցավալի պատճառով դա տեղի չունեցավ: «Բաց դռների օրը» լավ առիթ դարձավ ցուցահանդեսը այցելուներին հասանելի դարձնելու համար»:

Թանգարանի մեկ այլ՝ Ազնավուրի համար նախատեսված անկյունում, դրված է երկու կոնյակ, մեկ տակառ ու ցուցապակու տակ մի էսքիզ՝ Մաեստրոյի ստորագրությամբ:


Սրանից մոտ երկու տարի առաջ Երևանի կոնյակի գործարանի թիմի հետ սկսված աշխատանքի արդյունքն է՝ Ազնավուրի  անվանական  կոնյակի շշի ձևի ու չափսի նախնական պատկերը թղթին հանձնված:

Կոնյակի պատրաստման ողջ գործընթացին մասնակցել է Ազնավուրն իր ընտանիքի հետ, ինքն է ընտրել իր կոնյակում եղած սպիրտներից 3-ի տարեթվերը:

Այս հատվածում զրուցում եմ Երևանի կոնյակի գործարանի այցելուների կենտրոնի ղեկավար Առնո Թադևոսյանի հետ:


«
Առաջին տարեթիվը 1956-ն է, որը կապվում է Մաեստրոյի առաջին ելույթով, երկրորդ տարեթվի սպիրտը՝ 1960-ն է, հենց այս տարին համաշխարհային փառք բերեց Ազնավուրին, վերջինը՝ 1981-ին, երբ աշխարհը լսեց Ազնավուրի հավերժական սիրո մասին»:

Ասում են՝ բոլոր կոնյակների մեջ սպիրտների բույրից, համից ու տեսակներից բացի կա նաև սեր, Ազնավուրի կոնյակի մեջ այդ սերը մի կյանք է՝ իր հավերժական սիրո երգերի նման: