ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի Արցախում ակցիա է անցկացվել
2018-12-22 18:41:09

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»

Ստեփանակերտում այսօր ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի ցույց է տեղի ունեցել:  Ցույցի մասնակիցները կարծիք են հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանը  հանիրավի է մեղադրվում եւ աջակցություն են հայտնել նրան`պահանջելով ազատ արձակել:

Ամիսներ առաջ, Քոչարյանի առաջին կալանավորման ժամանակ Արցախի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ միջնորդել էին ՀՀ  Գլխավոր դատախազին Արցախի  եւ Հայաստանի հանրապետության նախկին նախագահին ազատ արձակելու համար: Այս անգամ այդպիսի հայտարարություններ եւ միջնորդագրեր չկան,  փոխարենը` աջակիցների հանարհավաք է կազմակերպվել, որին  մոտ 300 մարդ է մասնակցել:

0:00
0:00

Ստեփանակերտում ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի ցույցի մասին իրազեկումը սոցիալական ցանցերով էր: «Ճանաչիր Արցախը»եւ «Քոչարյանի պաշտպանների միություն» խմբերը  ստեփանակերտցիներին կոչ էին արել դեկտեմբերի 22-ին հավաքվել Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տան հրապարակում:


Քաղաքապետարանը արտոնել էր հանրահավաքի անցկացումը: Ի դեպ, դիմողը Ստեփանակերտի բնակիչ Տիգրան Հարությունյանն էր: Այսօր հանարհավաքի վայրում  հավաքվել էին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, նրան ճանաչողները,  ընտանիքի անդամներ`նրանք, ովքեր Ստեփանակերտում են ապրում եւ Երեւանից ժամանածները, մարդիկ, ովքեր երկար տարիներ աշախտել են Ռոբերտ Քոչարյանի հետ:

Նրանցից է Ազգային Ժողովի պատգամավոր Վարդգես Բաղրյանը, ով կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանքը շինծու է:


Հանրահավաքը բացողը Գրիգորի Աֆանասյանն էր, մարդ, ով 1988-ի առաջին հանրահավաքի առաջին ելույթ ունեցողն էր. «Ռոբերտ Քոչարյանը այն ժամանակ մեր կողքին էր, հիմա նա մեզ հետ չէ. Ազատություն Ռոբերտ Քոչարյանին»`իր ելույթը եզրափակեց նա:

Ելույթ ունեցողները խոսում էին Ռոբերտ Քոչարյանի արժանիքների, նրա ունեցած դերի մասին, կարծիք հայտնելով , որ Ռոբերտ Քոչարյանը հանիրավի է մեղադրվում:

Հանրահավաքի մասնակիցներից ոմանց հրապարակ էր բերել հետաքրքրասիրությունը:


Հանարահավաքը տեւեց մոտ 25 րոպե, որից հետո մասնակիցները հավաքեցին «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին» , «Արցախը իր հերոսների հետ է» եւ նման բովանդակությամբ պաստառները ցրվեցին:

Շառլ Ազնավուրի կենտրոնը, որին կից հրապարակում տեղի էր ունենում հանարհավաքը, գտնվում է նախկին Ղարմետաքսկոմբինատի տարածքում, որտեղ երկար տարիներ աշխատել է Ռոբերտ Քոչարյանը: