ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բողոքի ակցիա՝ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ
2018-12-24 13:05:19

Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ պայքարող «Իրավապահանջ քաղաքացի, հզոր պետություն» նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացնում ՀՀ գլխավոր դատախազություն շենքի դիմաց: Ավելի վաղ նրանք հավաքվել էին Արդարադատության նախարարության դիմաց:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենց դժգոհությունն ու բողոքն իշխանությունների աշխատանքի հետ որեւէ կապ չունի, իրենք գիտեն, որ իրենց բողոքի ձայնը տեղ հասել է, սակայն չեն հասկանում արդարադատության համակարգի պատասխանատուների լռությունը: Հանուն օրենքի ու իրավական երկիր ստեղծելու համար է իրենց պայքարը, և Մանվել Գրիգորյանի ազատ արձակումը ապօրինի որոշման արդյունք է:

Արդեն տեղեկացրել էինք Էջմիածնում ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման բողոքի ակցիաների մասին: Բողոքի գործողությունները սկսվել են դեկտեմբերի 21-ի գիշերվանից, երբ հայտնի դարձավ, որ Մանվել Գրիգորյանն ազատ է արձակվելու 25 միլիոն դրամ գրավի դիմաց:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախօրեին Վանաձոր կատարած այցի ժամանակ անդրադարձել էր Մանվել Գրիգորյանի ազատ արձակմանը՝ նշելով, որ իր համար եւս անակնկալ է եղել ազատ արձակման որոշումը, կուսումնասիրի ազատման հիմքերը, սակայն դատարանների աշխատանքին միջամտել չի կարող: