ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա
2018-12-24 13:34:41

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր՝ ասվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ:

Նույն հաղորդագրությունում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա կմեկնի դեկտեմբերի 27-ին:

Նախօրեին Վանաձոր կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու է գազի սակագնի հարցը.

«Ամեն ինչ էլ քննարկելու ենք, բոլոր հարցերն էլ քննարկելու ենք»:

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե նախատեսվում է 30 տոկոսով թանկացնել գազի գինը, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ես նման տեղեկատվություն չունեմ, որ պետք է թանկանա, մենք պայմանավորվել ենք, որ պետք է այդ հարցը քննարկենք: Ես հիմա չեմ ուզում որեւէ կանխորոշող բան ասել, հույս ունեմ, որ բանակցությունները հաջող կընթանան»: