ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանում պաշտոնյաները պետք է զգյուշ լինեն. փոխվարչապետ
2018-11-02 18:14:24

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

«Հայաստանում  պաշտոնյաները պետք է զգյուշ և զգոն լինեն, պետք է հասկանան, որ մանրադիտակի տակ իրենց գործունեությունը քննվելու է»,-այսօր  հայտարարել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Նա անդրադարձել է իր ընտանիքին պատկանող բիզնեսին հատկացված  դրամաշնորհի վերաբերյալ մամուլի հրապարակումներին: 

Տիգրան Ավինյանն այսօր մասնակցել է ամենամյա ԱրմպրոդԷքսպո ցուցահանդեսին, որին մասնակցել է  գյուղոլորտի  շուրջ 70 տեղական կազմակերպություն: 

Ինչպե՞ս և ու՞մ միջոցով Գեղամ Գևորգյանը նշանակվեց գյուղատնտեսության նախարար: Այս հարցը մամուլում վերջին շրջանում ամենաշատ քննարկվողներից է:



Գևորգյանի նշանակումը կապվում է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի հետ: Վերջինի հիմնադրած
 «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից, որի տնօրենը մինչև նախարար դառնալը  Գեղամ Գևորգյանն էր:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր հայտարարեց.

«Ընկերությունը բավականին լայն սպեկտրով տարբեր ոլորտներում աշխատանքներ է իրականացրել, և սա ծրագրերից մեկն է: Փետրվարին է դիմել դրամաշնորհի ծրագրին,  գործընթացների հիմնական մասից ես տեղյակ չեմ եղել, դրանք տեղի են ունեցել փետրվարին՝ մինչև  հեղափոխությունը: Վերջին փուլը տեղի է ունեցել, երբ ես մի քանի օր նշանակված էի փոխվարչապետ: Շահերի բախման հարց չկա»:

Գեղամ Գևորգյանն այսօր գուղատնտեսության նախարարի պաշտոնակատար է: Վստահեցրեց՝ շուտով ամբողջությամբ կհրապարակեն գործընթացի մանրամասները և պարզ կդառա՝ հիմնադրամի տնօրենը չէր կարող որևէ առնչություն ունենալ ինչ որ մեկին դրամաշնորհ տալու կամ չտլաու հարցում:

Գևորգյանն անդրադարձավ նաև  փոխվարչապետի հետ իր մտերմության  հարցին:

«Անձնական ծանոթություն ունեմ կառավարության նախկին ու ներկա շատ անդամների հետ»:

2018թ հունիսի 5-ին Տիգրան Ավինյանը դուրս է եկել ընկերության մասնակիցների ցանկից: Ընկերությունը չրերի արտադրությամբ է զբաղվում: Նույն՝ չրի արտադրությամբ զբաղվող մեկ այլ փոքր ընկերություն, որն արդեն մեկ տարի գործում է Արարատի մարզում, շուկայի խնդիր ունի:

Ինչպես այս, այնպես էլ շուրջ 70 այլ փոքր, միջին կամ խոշոր ընկերություններ մասնակցում են ԱրմպրոդԷքսպո ցուցահանդեսին: Զրուցակիցս տեղական շուկայում չի աշխատում:  

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշեց, որ այս պահին ռազմավարություն են մշակում, որի  ներքո քննարկվելու են հնարավոր սուբսիդավորման բոլոր ծարգրերը:

Կառավարությունում գիտեն՝ գյուղատնտեսության ոլորտում խնդիրները  շատ են: Դրանց երեկ խորհրդարանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ:

Հայտարարեց՝ տեղական վերամշակող ընկերություններն այս տարի վերջին տարիներին առաջին անգամ  ներկրված լոլիկ են մթերել:  Գյուղատնտեսության նախարարի պաշտոնատակար Գեղամ Գևորգյանն այսօր հստակեցրեց:

Թվային ցուցանիշեր այս պահին չկան, ԱՎԿ-ն դրանք կհրապարակվի առաջիկայում:

0:00
0:00