ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչ ենք օպտիմալացնում եւ ինչու
2018-12-22 19:10:47

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ինչպես հայտնի է, կառավարության կողմից շրջանառության մեջ  է դրվել նախագիծ, որի համաձայն նախարարությունների թիվը կկրճատվի՝ 17-ից հասնելով 12-ի: Որոշ նախարարություններ կմիավորվեն, Սփյուռքի նախարարությունը կլուծարվի:

Նախագծի դեմ երեկ իրենց բողոքն են արտահայտել մշակույթի և Սփյուռքի նախարարությունների աշխատակիցները:

Առանցքային դժգոհություններից զատ, կա տեսակետ, որ մասնագիտական կարծիքն այս հարցում անտեսվել է:

0:00
0:00

Կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանի բնորոշմամբ՝ պետական կառավարման համակարգը պետության առանցքն է, որի բնականոն աշխատանքի խաթարումը մեզ կարող է կանգնեցնել լուրջ ճգնաժամի առջև: Հետևաբար՝ այս համակարգում տեղի ունեցող փոփոխություններին, առավել ևս  նախարարությունների օպտիմալացմանը, պետք է նախորդեն մասնագիտական լուրջ քննարկումներ՝ առնվազն հասկանալու համար, թե ինչ ենք օպտիմալացնում և ինչու:

Փորձագետի բնորոշմամբ՝  մեզանում շարունակվում է նախկինում ձևավորված արատավոր պրակտիկան. պետք էր մարդուն պաշտոն տալ, նախարարություն էր ստեղծվում, և հակառակը: Հիմա նույն իրավիճակն է՝ նախարարներ չունեն, դրա համար միավորում են նախարարությունները:

Պետական կառավարման համակարգում ոչ թե իրավիճակային, այլ ռազմավարական մոտեցում է ակնկալում Անտինյանը: Անդրադառնալով մշակույթի նախարարության խնդրին, որի աշխատակիցները օպտիմալացման ծրագրի դեմ իրենց բողոքով երեկ գործադուլով էին սկսել օրը, փորձագետն ասում է:

Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանն ասում է. «Նախարարությունների օպտիմալացման նախագիծը մշակելիս մասնագիտական կարծիքն անտեսվել է»:

Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի  վստահեցմամբ  նախագծի վերաբերյալ տեսակետներ հնչեցնելու հնարավորությունը սպառված չէ:


Կառավարության կողմից շրջանառության մեջ դրված նախագծով երեք նախարարությունների միավորման արդյունքում կստեղծվի Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը:

Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության լիազորությունը չի ներառվում այս նախարարության լիազորությունների շրջանակում: Այն կներառվի Քաղաքաշինության կոմիտեի լիազորություններում:

Պետական ցանկերում գրանցված շուրջ 25 հազար հուշարձանները կշահեն դրանից, թե ոչ: Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Արա Թարվերդյանի կարծիքը:

«Թող այդ թյուր կարծիքը չտարածվի, որ հուշարձանների պահպանությունը միայն ճարտարապետական տեսքի պահպանությունն է: Հուշարձանի պահպանությունն ընդգրկում է, բավականին այլ սպեկտրի գործառույթներ: Վերցնել միայն հուշարձանների պահպանության մի դրվագը եւ ասել ես դրվագով միացում անել, որովհետեւ այդ տիրույթում հատվում է քաղաքաշինության հետ, չէի ասի, որ դա լավագույն տարբերակն է»:

«Երեք սուբյեկտ է կարգավորում բնագավառը, գուցե այստեղ է պետք օպտիմալացում իրականացնել, բայց մշակույթի նախարարության կազմում»,- Թարվերդյանի տեսակետն է: