ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչպես Արցախը վերադարձնել բանակցային սեղանին
2018-12-24 19:11:04

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

0:00
0:00

Գալիք տարին ղարաբաղյան խնդրի կարգավորման համար լավատեսական համարելու հիմքեր չի տեսնում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Կիրո Մանոյանը:

Այլևս չի խոսվում Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ինչը հիմք է տալիս նրան կարծելու, թե Հայաստանի վրա դրսից, մասնավորապես ԱՄՆ-ից, ճնշումներ կլինեն՝ զիջումների գնալու համար:

«Ադրբեջանը  դիրքային տեղաշարժեր է գրանցել, ինչը ՀՀի համար ձեռնտու չէ: Ավելի ամրացել է վերահսկողությունը ՀՀ-ի նկատմամբ»:

Հայաստանի կողմից այսօր արդեն առաջարկվում է Արցախին բանակցային սեղանի շուրջ բերելու մոտեցումը: Ըստ Մանոյանի՝ Արցախին բանակցային սեղանի շուրջ բերելը կարևոր է, սակայն ինչպես է պարտադրվելու Բաքվին դա ընդունել: Այդ նպատակին հասնելու մեկ ճանապարհ կա՝ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը:

«Փոխօգնության պայմանագիր պետք է կնքել Արցախի հետ ու ճանաչել անկախությունը»:

Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը կբերի նաև այլ երկրների կողմից Արցախի ճանաչման ու դա կփոխի իրավիճակը: Դաշնակցությունը վաղուց է այս մոտեցման արդյունավետության մասին խոսել՝ ասում է Մանոյանը:

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Արցախին բանակցություններում վերականգնելու հարցում նախ հստակեցնում է, որ կարգավորման վերջնական փուլում Արցախն այսպես թե այնպես պետք է իր խոսքն ասի:

Նոր իշխանությունները սակայն այլ բան են ասում, որ Արցախը գործընթացին վերադառնա և իր խոսքն ասի: Սա պատասխանատու կդարձնի Արցախին՝ իր խոսքն ասելիս, նաև Բաքվին կստիպի դուրս գալ փակուղուց ու նպաստել խնդրի կառուցողական մոտեցմանը

«Քայլ առ քայլ կմոտենանք: Թող  չլինի 2019-ին թող լինի 2020-ին»:

Ադրբեջանագետը հավատում է «քայլ առ քայլ» մոտեցման ուժին: Եթե ոչ այսօր, ապա վաղը կմոտենանք խնդրի կարգավորման մեր տեսլականին՝ ասում է