ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քաղաքաշինության կոմիտեի դիրքորոշումը հստակ է՝ Արամի 23-ը պետք է փրկել
2018-12-25 12:37:49

«Հայաստանի փոքրիկ դեսպաններ» տիտղոսին արժանացած երգչախմբի ձայնը 20-րդ դարի վերջից լսելի է աշխարհի քաղաքակիրթ հատվածին: Արդեն քանի ամիս է նրանք բարձրաձայնում են իրենց գլխին դանդաղ փլվող շենքի մասին, բայց խնդիրը չի լուծվում:

0:00
0:00

Արդեն երկրորդ ամիսն է՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը պարապմունքներ չի իրականացնում Արամի 23 հասցեում: Ավելին՝ չգիտեն՝ իրականացնե՞ն իրենց հեռահար ծրագրերը, թե՞ ոչ:

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանն իր խոսքը սկսում է ժպիտով ու ասում՝ ժպտալը դեռ լավ լինելու նշան չէ, ուղղակի միայն դա է մնացել:

Ամիսներ առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էր այցելել Արամի 23, ծանոթացել խնդրին: Դրանից հետո շենքում փոփոխություններ, իհարկե, եղել են, բայց բացասական տեղաշարժեր են դրանք՝ ասում է Հեքեքյանը:

Հարցը տեղից չի շարժվում, իրենց նամակներն անպատասխան են մնում: Գեղարվեսական ղեկավարն ուշադրություն է հրավիրում Քաղաքաշինության պետական կոմիտեից իրենց ուղղված նամակի պատասխանին:

«Միակ առաջարկն իրենց կողմից եղել է հետևյալը. մոմլաթղթով փակել վնասված պատը՝ տանիքի ձախ կողմից մեխելով, որպեսզի խոնավություն չանցնի ո՛չ շենքի պատին, ո՛չ էլ կողին»:

Կոմիտեից անձամբ նախագահ Ավիկ Էլոյանն է պատասխանում «Ռադիոլուր»-ին. հարցը նուրբ է, պատասխանն էլ պետք է այդպիսին լինի:

Քաղաքաշինության պետական կոմիտեն, իհարկե, ավելի ծավալուն պատասխանով հանդես կգա:

Մինչ այդ, նախ այսպես: Պատասխանում է Քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի քարտուղար Հասմիկ Բադալյանը:

«Այս օրերին Քաղաքաշինության պետական կոմիտեից շինարարներ են գնացել Արամի 23, փորձել են մեծ պոլիէթիլեններով ծածկել շենքը, պարոն Հեքեքյանը թույլ չի տվել»:

Ստեղծված իրավիճակը Տիգրան Հեքեքյանը պարզեցնում, այլաբանությամբ է ներկայացնում:

Որպես վերջաբան երգչախմբի ղեկավարը զգուշացնում է՝ Արամի 23-ի հարցը լուծվի, ուրեմն երկրում իրավիճակ է փոխվել, չլուծվեց՝ ոչինչ էլ չի եղել, անձերն են փոխվել: