ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երևանում կյանքը կթանկանա՞
2018-12-25 13:22:23

Երևանի ավագանին այսօր ընդունել է Երևան համայնքում տեղական տուրքերի 2019 թ․ դրույքաչափերը սահմանելու նախագիծը, որով, մասնավորապես, նախատեսվում է եկող տարի Երեւանի վարչական տարածքում առեւտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպման oբյեկտներին, խաղատներին եւ սաունաներին կեսգիշերից հետո աշխատելու թույլտվության համար օրացուցային տարվա համար առավելագույնս բարձրացնել տեղական տուրքը:

Առեւտրի oբյեկտների դեպքում ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար նախկին 87 500 դրամի փոխարեն սահմանվել է տարեկան 120 000 դրամ տուրք, հանրային uննդի եւ զվարճանքի oբյեկտների համար նախկին 175 000 դրամի փոխարեն՝ 250 000 դրամ:

Երեւան վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար օրացուցային տարվա համար նախկին 350000 դրամ տուրքի փոխարեն սահմանել 600000 դրամ:

Նախագծին դեմ են արտահայտվել ԲՀԿ և «Լույս» խմբակցությունների ավագանու անդամները։ Նրանք դեմ են քվեարկել տուրքերի բարձրացման նախագծին: «Իմ քայլը» դաշինքն իր ողջ կազմով կողմ է քվեարկել և փոփոխությունները ընդունվել են։