ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
92 տարեկան Հանրային ռադիոն՝ արդեն գրքի տեսքով
2018-12-25 18:30:13

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայաստանի հանրային ռադիոյում տեղի ունեցած պատմություններն ու հետաքրքիր դիպվածները՝ մեկ գրքում: Գաղափարը ծագել է դեռ երեք տարի առաջ, բայց կյանքի կոչվել միայն այսօր: 92 տարեկան ռադիոն արդեն գրքի տեսքով կներկայանա:

0:00
0:00

Այս գրքում հետաքրքիր պատմությունների պակաս  չկա։ Ռադիոյի պատմությունների գրքի տեսքով ներկայացնելու գաղափարը նախկին տնօրեն Արմեն Ամիրյանինն ու Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանինն էին:

Հանրային ռադիոյի մանկապատանեկան ծրագերի ղեկավար և «Հանրային ռադիո» գրքի նյութերի հեղինակ Կարինե Գևորգյանը «Ռադիոլուրին» պատմեց, որ գրքերի գաղափարը ծնվել է երեք տարի առաջ:

Մեկ գրքում պատմում են ռադիոյի կերպարների մասին, մյուսում ներկայացվում են ռադիոյի զարգացման փուլերը:

Երկրորդ գրքի հեղինակ Մուշեղ Հովսեփյանը նշում է, որ գրքում ներկայացրել է ռադիոյի ստեղծման պատմությունից մինչև մեր օրերը:

Տեղ են գտել հուշեր Կլարա Թերզյանից, Գրիգոր Չալիկյանից ու այն մարդկանցից, որոնք ուրույն ձեռագիր են թողել ռադիոյի եթերում։