ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վրաստանը` խոզի գրիպի վիրուսի տարածման գագաթնակետին
2018-12-26 18:04:58

Գիտա էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

Վրաստանը գտնվում է գրիպի վիրուսի տարածման գագաթնակետին։ Արձանագրված դեպքերի ավելի քան 90% H1N1 վարակն է՝ խոզի գրիպը, որն արդեն երկու մարդու կյանք է խլել։ Ոլորտի պատասխանատուները, սակայն, վստահեցնում են, որ համաճարակ չկա։

0:00
0:00


Վրաստանում, ինչպես Եվրոպայում, խոզի գրիպի համաճարակային իրավիճակ չկա։ Այս մասին «Ռադիոլուր»-ին փոխանցեց Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ագային կենտրոնը ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ 

 «Վերջին երեք շաբաթներին երկրում նկատվում է գրիպի աճող դինամիկա, այն ավելի շատ H1N1 տեսակի գրիպն է, որն այս տարի նախորդից տարբերվում է մեծ ագրեսիվությամբ։ Ցավոք մահվան երկու դեպք ունենք, ուստի կոչ ենք անում քաղաքացիներին ուշադիր լինել գրիպի յուրաքանչյուր նախանշանի դեպքում»։

Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ անհրաժեշտության դեպքում առողջապահական առաջնային հաստատությունները կբերվեն 24-ժամյա ռեժիմի, ընտանեկան բժիշկները կապահովվեն մեքենաներով։ Առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոյի խոսքով 

«Հիվանդների թիվն աճում է, սակայն, մենք դեռևս համաճարակի շեմին չենք և հույս ունենք որ չենք կանգնի համաճարակի առջև»։

Այս պահին 100 հազար բնակչի հաշվով գրանցված է հիվանդության 221 դեպք, ինչ նախորդ տարվա համեմատ ավելի է։ Նախարարի խոսքով, Վրաստանում համաճարակ համարվում է, երբ 100 հազար բնակչի հաշվով արձանագրվում է շուրջ 450 դեպք։

H1N1-ի բնորոշ ախտանշաններ են բարձր ջերմությունը, հազը, մկանային թուլությունը, ստամոքսի խանգարումը և փսխումը, ինչպես նաև հոդացավն ու գլխացավը:

Այս տարի պետությունը ձեռք  է բերել գրիպի ավելի քան 40 հազար դոզա պատվաստանյութ։ Պատվաստումը 50-60 տոկոսով նվազեցնում է վարակվելու վտանգը։ Մասնագետները այն խորհուրդ են տալիս անել ամեն տարի մինչև սեզոնի մեկնարկը։ Հիվանդության ժամանակ խիստ արգելվում է։

Վրաստանում կանխատեսում են, որ այս շաբաթ վարակը կհասնի գագաթնակետին, այնհուտև կնահանջի, H1N1-ի երկրորդ բարձր ալիքը սպասվում է փետրվարին։