ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փաշինյան-Պուտին հանդիպման առանցքում երկկողմ օրակարգի հիմնական թեմաներն են
2018-12-27 11:54:45

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կքննարկեն երկկողմ օրակարգի հիմնական թեմաները: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից:

«Այսօր` դեկտեմբերի 27-ին Մոսկվայում տեղի կունենան բանակցություններ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջեւ, ով աշխատանքային այցով կայցելի Ռուսաստան: Ծրագրվում է քննարկել երկկողմ օրակարգի հիմնական թեմաները, եվրասիական հարթակում ինտեգրացիոն միավորումների փոխազդեցության հեռանկարները»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Կոմերսանտ»-ը գրել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցին վերջ կտրվի դեկտեմբերի 27-ին Մոսկվայում սպասվող հանդիպման ժամանակ։

Ռուսաստանի ԱԳ նախարարությունից թերթին հայտնել էին՝ Մոսկվան հույս ունի, որ կադրային հարցը կլուծվի մինչև տարեվերջ։

«Կարծում եմ դեկտեմբերի 27-ին Փաշինյանի և Պուտինի հանդիպումից հետո հստակություն կլինի։ Ցանակալի է՝ Նոր տարին սկսենք դրական։ Պետք են փոխզիջումներ։ Հուսով ենք, որ հայկական կողմն իմաստուն կգտնվի։ Երբ կազմակերպության անդամ ես, ապա պետք է պատրաստ լինես փոխզիջումների»,-ասել է ԱԳՆ աղբյուրը։

Տես նաև՝