ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հավատալ հրաշքին, հենց երեխաների օգնությամբ
2018-12-27 17:00:59

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»


Բաղրամյան 26-ի մեծ դարպասներն այսօր բացվեցին ավելի քան 300 երեխաների համար: ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ամանորյա միջոցառում է կազմակերպվել, որին մասնակցում են Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների, պատերազմում անհայտ կորածների թոռնիկները, Ապրիլյան մարտական գործողություններում զոհված զինծառայողների զավակները, մանկատան երեխաներ, սիրահայեր, սահմանամերձ գյուղերի 7-13 տարեկան 300 երեխաներ:

Տոնական միջոցոռմանը Աննա Հակոբյանի հետ մասնակցում էին նաև նրա երկու դուստրերը՝ Փոքրիկ Արփին և  Շուշանը: Լրագրողների հետ զրույցում Շուշանը նշեց, որ չի հավատում Ձմեռ պապին, բայց ամանորյա հրաշքին հավատում է: Նա հորդորեց բոլորին հավատալ այդ հրաշքին ու դա անել իրենց՝ երեխաների օգնությամբ:

Հետո հայտնվեցին Ձմեռն պապն  ու Ձյունանուշը, ովքեր դատարակաձեռն չէին եկել:

0:00
0:00