ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ներսես Պիծակյանի ինքնատիպ աշխատանքների ցուցահանդեսը՝ Թեքեյան կենտրոնում
2018-11-03 17:22:50

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Թեքեյան կենտրոնի ցուցասրահում հոկտեմբերի 30-ին բացվել է ծնունդով եգիպտահայ արվեստագետ Ներսես Պիծակյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսն ընդգրկում է հեղինակի տարբեր ժամանակների քանդակի, գրաֆիկայի, կոլաժի, դեկորատիվ և կիրառական արվեստի նրբաճաշակ աշխատանքները: Հատկապես ուշագրավ են կոլաժները՝ կատարված յուրահատուկ տեխնիկայով և բազմազան բնական նյութերով. օգտագործված են ծաղկի սերմեր, թերթիկներ, խոտաբույսեր, փշեր, ծառերի կեղևներ, չոր պտուղներ, կորիզներ և այլն:

Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 17-ըՄուտքն ազատ է

0:00
0:00